Ահմեթ Դավութօղլու. Թուրքիան պատրաստ է աջակցել քրդական շրջանի անվտանգությանը
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Իրաքյան Քրդստան կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը անհրաժեշտ օգնություն կտրամադրի քրդական շրջանին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Քրդական շրջանի և Թուրքիայի անվտանգությունը փոխկապակցված են: Այդ պատճառով մենք ցանկացած անհրաժեշտ օգնություն կտրամադրենք քրդական շրջանի անվտանգությունն ապահովելու համար: Դա պատմական և ռազմավարական հարց է»,-հայտարարել է Դավութօղլուն` ելույթ ունենալով Իրաքյան Քրդստանի մայրաքաղաքում:
Դավութօղլուն Իրաքյան Քրդսատանի նախագահ Մասուդ Բարզանիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է նաև Թուրքիայի` «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարող ուժերի «մարզման» մասնակցության մեծացման հարցը:
Թուրքիայի վարչապետը դրական է գնահատել Իրաքի նոր կառավարության գործունեությունը` նշելով, որ էթնիկ և կոնֆեսիոնալ բոլոր խմբերի ներկայցությունը իշխանական բուրգում երկրի ապագայի երաշխիքն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան