Ինչո՞ւ են սպանել Օլգա Կարապետյանին. Նրա որդին հնարավոր վարկած է առաջ քաշում
«Մեր երկրում անընդհատ փնովում են չինովնիկներին կոռումպացվածության, իշխանատնեչության, ոչ պրոֆեսիոնալիզմի և շատ այլ արատների համար: Իմ մայրիկին նույնպես փնովում էին, բայց սկզբունքայնության համար: Իր գործում ունեցած սկզբունայնության համար», -իր սեփական բլոգում անկեղծացել է մարտի 18-ին իր բնակարանի շքամուտքում սպանված Սոլիկամսկի գլխավոր ճարտարապետ Օլգա Կարապետյանի որդին` Կարեն Կարապետյանը:
Նրան սպանել էին ուղիղ սրտին` խլացուցիչով ատրճանակից կրակելով:
Ճարտարապետի տղան ասում է, որ մայրը նպատակ է ունեցել` Սոլիկամսկը դարձնել լավը և շատ գեղեցիկը:
«Այնպիսի քաղաք, որտեղ կան շատ եկեղեցիներ, հուշարձաններ ու տաճարներ, քաղաք, որը զբոսաշրջային և քաղաքցիական մեծ ներուժ կունենա», -իր բլոգում գրել է Կարեն Կարապետյանը:
Վերջինս նաև մոր սպանության հնարավոր վարկած է առաջ քաշում. «Հնարավոր է, որ նա գումարներ վերցնելու համար փոխզիջման չի գնացել: Նա թռուցիկ կերպով խոսել էր «գայթակղիչ առաջարկների» մասին, որոնցից նա հրաժարվել է: Մենք ծիծաղում էինք` խոսելով մեր ազնիվ չինովնիկի մասին: Նա երբեք չի խոսել աշխատանքային խնդիրների մասին»:
Կարեն Կարապետյանը գրում է, թե չի ուզում ստալինյան «չկա մարդ, չկա նաև խնդիր» մտքին հավատալ, բայց «երևի մեր հասարակությունը իսկապես հիվանդ է, որ հարցերը լուծում է սպանելով»:
«Հասկացեք, սա նախադեպ է: Ես վստահ եմ, որ մեծ թվով ազնիվ չինովնիկներ կան: Եթե այս սպանությունը չպազահայտեն ու ծածկեն, ապա մարդասպանները և պոտենցիալ սպանողները համոզված կլինեն իրենց անպատժելիության մեջ», -գրել է ճարտարապետի որդին:
Նկատենք, որ Օլգա Կարապետյանը 51 տարեկան էր: