Ավագանին արտահերթ նիստ է գումարելու. Նոր փոխքաղաքապետ է նշանակվելու
Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստը կգումարվի հունվարի 21-ին, ժամը 11-ին: Այս մասին որոշում է կայացրել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հունվարի 17-ին:
Քաղաքապետարանից հայտնեցին, որ օրակարգում երկու հարց է`
1. Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի հուլիսի 6-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի և Երևանի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրությունները, դրանց կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատելու մասին» N3-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
2. Վ. Առաքելյանին Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին։
Փորձեցինք քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանի տեղեկություններ ստանալ Վ. Առաքելյանի ով լինելու մասին: Նա ասաց, որ նշանակումից հետո միայն տեղեկություններ կներկայացվեն:
Նշենք, որ քաղաքապետարանից տեղեկացանք նաև, որ Անժելա Մարտիրոսյանը մի երկու օր առաջ ազատվել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնից: