Կարկտահարությունից տուժած արմավիրցիները միանվագ դրամական օգնություն կստանան հունիսի ընթացքում
Արմավիրի մարզում 2013 թ-ի մայիսի 12-ին կարկտահարությանից 100 տոկոս տուժած գյուղերի սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օգնություն տրամադրելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է 23 գյուղերի սոցիալապես անապահով 1606 ընտանիքներին հատկացնել միանվագ դրամական օգնություն` 50 հազար դրամի չափով: Այս մասին որոշում կայացվեց, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Panorama.am-ը, նախօրեին կառավարության նիստում:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը կհատկացվի 80 մլն 300 հազար դրամ, իսկ վճարումները կիրականացվեն 2013 թ-ի հունիս ամսվա ընթացքում: Միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների ցուցակները պարտադիր կփակցվեն բնակչության համար առավել տեսանելի վայրերում:
Նախորդիվ`
Կարկուտի հետևանքով տուժած սոցիալապես անապահով յուրաքանչյուր ընտանիքի կհատկացվի 50 հազար դրամի չափով օգնություն
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան