Առողջություն 10:41 26/06/2013

Վրաստանում օրական արձանագրվում է կարմրուկի 100 դեպք. Սանիտարակարանտինային կետերն աշխատում են ուժեղացված ռեժիմով

Հաշվի առնելով, որ Հայաստանի քաղաքացիներից շատերը նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել հարևան Վրաստանում (դա են փաստում նաև տուրիստական գործակալությունների հրապարակած տվյալները), Panorama.am-ը ներկայացնում է կարմրուկ հիվանդության համաճարակային իրավիճակը Հայաստանում ու Վրաստանում: Մինչ հանգստի մեկնելը մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել հիվանդության դեմ:

Կարմրուկի վերաբերյալ  մանրամասներ է ներկայացնում Առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

-Ինչպիսի՞ն է համաճարակային իրավիճակը Վրաստանում:
-2013 թվականի հունվարից Վրաստանում սկսված կարմրուկի համաճարակը շարունակվում է՝ օրական արձանագրվում է առնվազն 100 դեպք: Համաձայն Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տեղեկատվության, հունիսի 14-ի դրությամբ գրանցվել է 5251 դեպք, որից 1549-ը հոսպիտալացվել են: Միայն Թբիլիսիում արձանագրվել է 3063 դեպք, որից հոսպիտալացված դեպքերի թիվը` 933: Գրանցված դեպքերի 444-ի մոտ լաբորատոր հաստատվել է կարմրուկ ախտորոշումը: Նշված ժամանակահատվածում մահվան ելքով գրանցվել է 2 դեպք /11 ամսական և 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ/: Հարկ է նշել, որ դեպքերի գերազանց մեծամասնությունը գրանցվել է 20-29 տարեկան տարիքային խմբում /1699 դեպք, որից հոսպիտալացված 517-ը, լաբորատոր հաստատված 182-ը/:

Կարմրուկի դեպքեր Վրաստանում`  24.06.2013թ.-ի դրությամբ

 

(Վարակների հսկողության և հանրային առողջության ազգային կենտրոն)

-Ինչպիսի՞ն է համաճարակային իրավիճակը Հայաստանում:
-Հայաստանում համաճարակային իրավիճակը ներկայում հանգիստ է: 2007 թվականի զանգվածային պատվաստումներից հետո մեր երկրում կարմրուկի հիվանդացությունը եղել է 0-ական: Այս տարի հանրապետությունում արդեն գրանցվել է կարմրուկի 4 դեպք՝ մայիսի 26-ին գրանցվել է առաջին դեպքը՝ 5 տարեկան աղջկա մոտ, հետագայում նաև նրա 3 տարեկան կոնտակատավոր եղբոր մոտ: Երեխաները բնակվել են Վրաստանում և կարմրուկի դեմ պատվաստումներ չեն ունեցել: Թեև երեխաներ հոսպիտալացվել են Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում, այնուամենայնիվ նրանց մոտ հիվանդությունը ընթացել է թեթև և բարդություններ չեն եղել: Երրորդ և չորրորդ դեպքերը գրանցվել են 28 և 49 տարեկան անձանց մոտ, ովքեր շփվել են կարմրուկով հիվանդ Վրաստանի քաղաքացիների հետ:

-Ի՞նչ է արվում Հայաստանում կարմրուկի ներբերումը կանխելու համար:
-Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով բոլոր պատվաստում իրականացնող բուժկանխարգելիչ կազմակերպությունները հրահանգված են կամավոր և ավճար հիմունքներով պատվաստումներ կատարելու մասին: Խոսքը վերաբերվում է բոլոր նրանց, ովքեր պլանավորել են մեկնել հանրապետությունից դուրս՝ գործուղման կամ ակտիվ հանգստի համար, եթե չունեն պատվաստումային կարգավիճակ կամ նախկինում չեն հիվանդացել: Եթե պատվաստումային կարգավիճակը փաստագրված չէ բժշկական փաստաթղթերում կամ հիվանդությունը հասատատված չէ լաբորատոր հետազոտությամբ կամ ապացուցված չէ համաճարակաբանական կապը կարմրուկով հիվանդի հետ, նման դեպքերում մոտեցումը նույնն է՝ դիտվում է որպես կարմրուկի նկատմամբ ընկալ օրգանիզմ և առաջարկվում է գոնե 1 դեղաչափ պատվաստում:

-Վտանգավոր չէ՞ առողջության համար լրացուցիչ պատվաստումը, եթե մարդը չի հիշում իր հիվանդացման կամ պատվաստման մասին:
-Ոչ վտանգավոր չէ: Եթե մարդը նախկինում հիվանդացել է կարմրուկով կամ պատվաստվել է, սակայն այդ մասին տեղեկություն չունի կամ չի հիշում, լրացուցիչ պատվաստվելու դեպքում այն հակամարմինների առաջացման համար որպես խթանիչ դեղաչափ կլինի: Նույն մեխանիզմով է բացատրվում 1 տարեկանում առաջին ԿԿԽ պատվաստումից հետո 6 տարեկանում խթանիչ /բուստեր/ երկրորդ դեղաչափի ազդեցությունը:

-Ե՞րբ պետք է պատվաստվել` լիարժեք պաշտպանություն ապահովելու համար:
Պատվաստվելուց հետո սկսվում է կարմրուկի դեմ հակամարմինների առաջացումը՝ մարդը պատվաստման 10-15-րդ օրը կարմրուկից պաշտպանված է մոտ 70 տոկոսով: Պատվաստվողի մոտ լիարժեք պաշտպանություն ապահովվում է պատվաստումից հետո 4 շաբաթվա ընթացքում:

-Պետական սահմանային անցման կետում պահանջվում է որևէ՞ փաստաթուղթ կարմրուկի դեմ պատվաստման վերաբերյալ:
-Պատվաստման վերաբերյալ որևէ փաստաթուղթ ՀՀ պետական սահմանային անցման կետերում չի պահանջվում:

-Ի՞նչ է արվում Հայաստանում կարմրուկի տարածումը կանխելու համար:
ՀՀ պետական սահմանային անցումային կետերում գտնվող սանիտարակարանտինային կետերն այս պահին աշխատում են ուժեղացված ռեժիմով: Նրանց կողմից կատարվում է ուղևորների զննում՝ կարմրուկի կասկածելի ախտանիշներով (ջերմություն, ընդհանուր թուլություն, կոկորդի ցավ, աչքերի բորբոքում, հազ, ցան) անձանց վաղաժամ հայտնաբերման նպատակով: Սակայն կարող է մարդը լինել հիվանդության գաղտնի շրջանում, և սահմանը հատելիս ոչինչ չհայտնաբերվի, իսկ հետագայում, արդեն կլինիկական ախտանշանները դրսևորվեն բնակավայրում: Նման դեպքերում նրանց խորհուրդ է տրվում կարմրուկին բնորոշ ախտանշանները ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բնակավայրի բուժհաստատություններին: Առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով իրականացվում է նաև ուժեղացված հսկողություն ջերմությամբ և ցանով ուղեկցվող հիվանդների նկատմամբ՝ հիվանդության դեպքերը վաղաժամ հայտնաբերելու համար:

-Կարո՞ղ է մարդը շփվել կարմրուկով հիվանդի հետ և չհիվանդանալ
-Եթե պատվաստված չէ կարմրուկի դեմ կամ նախկինում չի հիվանդացել կարմրուկով, ապա մեծ հավանականությամբ՝ գրեթե 100 տոկոսով կվարակվի և կհիվանդանա, քանի որ կարմրուկը խիստ վարակիչ, օդակաթիլային հիվանդություն է: Եթե պատվաստված է, կամ նախկինում հիվանդացել է, ապա այս դեպքում ստեղծվում է կայուն անընկալություն /իմունիտետ/ և պահպանվում է ամբողջ կյանքի ընթացքում:

-Ինչպե՞ս է փոխանցվում կարմրուկը:
Կարմրուկը փոխանցվում է օդա-կաթիլային ճանապարհով: Հիվանդից առողջին փոխանցվում է փռշտալու, հազի և խոսակցության ընթացքում: Չի բացառվում կենցաղային իրերի կամ խաղալիքների միջոցով տարածումը:

Նախորդող հրապարակումներ`

Կարմրուկի երրորդ դեպքն է հաստատվել Երևանում. Վրաստանից եկողները սահմանին զննում են անցնում

Գ. Սահակյան. Հայ-վրացական սահմանին քաղաքացինների զննումը կշարունակվի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}