Արագածում կանցկացվի skyrunning-ի առաջին միջազգային մրցաշարը
Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի աջակցությամբ սեպտեմբերի 14–15-ը Արագածում կանցկացնի «Հյուսիսային Խաչ» Հայաստանի skyrunning-ի առաջին մրցաշարը, որին կմասնակցեն մարզիկներ Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից, ներկա կլինի նաև Ռուսաստանի skyrunning-ի ասոցիացիայի նախագահ Եվգենի Կոլչանովը:
Ինչպես տեղեկացնում են ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից, մրցաշարի նպատակն է Հայաստանում skyrunning սպորտաձևի տարածումը, ուժեղագույն մարզիկների հայտնաբերումը և առողջ ապրելակերպը:
Skyrunning-ը, լինելով թեթև ատլետիկայի մարզաձև, սկիզբ է առել Եվրոպայում, որտեղ անցկացվում են բազմաթիվ մրցաշարեր: Այն լեռներում տեղաշարժման միջոց է՝ ծովի մակարդակից 2 հազար մետրից ավելի բարձրության վրա: