ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման փաստին
Ողջունում ենք ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի որոշումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով news.am-ի հարցին, թե որն է ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ բանաձևին:
«Որքան Ադրբեջանը կշարունակի խոչընդոտել ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի և եռանախագահների ջանքերը, այնքան նորանոր համանման որոշումներ ու բանաձևեր կարելի է ակնկալել, որոնք ճանապարհ կհարթեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման համար», -հավելել է նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Կալիֆորնիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի անկախությունը
Կալիֆորնիայի խորհրդարանի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին բանաձևը
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան