Beeline-ը պարգևատրել է «Ի՞նչ է ֆորտունան ինձ համար» մրցույթի հաղթողներին
Beeline-ը պարգևատրել է «Ի՞նչ է ֆորտունան ինձ համար» խորագրով մրցույթի հաղթողներին: Մրցույթն անց էր կացվում Facebook և Odnoklassniki սոցիալական ցանցերում` Beeline Armenia պաշտոնական էջերում։ Այս մասին հայտնում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Ամիրյան 3 հասցեում գտնվող վերաբացված Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում, ուր հրավիրվել էին լավագույն աշխատանքների հեղինակները:
Երևանաբնակ Նվարդ Հակոբյանն ու Վանաձորից Նաիրա Ալիխանյանը, ում լուսանկարները հավաքել էին առավելագույն թվով քվե, պարգևատրվել են Sumsung Galaxy S4 մոդելի հեռախոսներով։ Աշոտ Բեգլարյանը և Լիլիթ Հակոբյանը, ում աշխատանքներն լավագույնն էին ճանաչվել լուսանկարիչներից ու Beeline ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի կողմից, նույնպես պարգևատրվել են Sumsung Galaxy S4 հեռախոսներով։
«Beeline-ի անունից սրտանց շնորհավորում եմ մրցույթի հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլորին մասնակցության, ինչպես նաև գեղեցիկ ու հետաքրքիր լուսանկարների համար: Հավատացած ենք, որ այս փոքրիկ մրցանակները և այն դրական զգացողություններն, որ ստացաք այսօր, կօգնեն ձեզ կյանքը դարձնել ավելի լավը։ Թող ֆորտունան ձեզ ուղեկից լինի յուրաքանչյուր քայլում և հետագայում ավելի մեծ հաղթանակներ պարգևի» - ասել է Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթև Այրումյանը:
«Ի՞նչ է ֆորտունան ինձ համար» լուսանկարների մրցույթն մեկնարկել էր սույն թվականի օգոստոսի 8–ին։ Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է ավելի քան 150 աշխատանք։
Սոցիալական կայքերից յուրաքանչյուրում մրցույթի հաղթող է ճանաչվել երկուական մասնակից` առավելագույն թվով քվե հավաքած և հատուկ հանձնաժողովի կողմից ընտրված լուսանկարների հեղինակները:
Հաղթող մասնակիցների աշխատանքներին կարելի է ծանոթանալ Facebook և Odnoklassniki սոցիալական ցանցերի «Beeline Armenia» էջերում հետևյալ հղումներով՝ https://www.facebook.com/beeline.am
http://odnoklassniki.ru/beelinearm: