«Մեզ համար կարևոր պետք է դառնա, թե ինչ ռազմավարություն կունենանք ապրիլի 25-ից հետո» (տեսանյութ)
100-րդ տարելիցի շրջանակում իրականացվող միջոցառումները, բնականաբար, կշարունակվեն ամբողջ տարվա ընթացքում, բայց ակնհայտ է, որ գրեթե ոչ մեկի մոտ կասկած չկա, որ գործընթացը տրամաբանական նպատակին հասել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
«100-ամյակից հետո Հայաստանն ու հայկական սփյուռքը շնորհակալ կլինեն բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որ շարունակեն այս կամ այն մակարդակով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բայց կարծում եմ, որ 2015-ից հետո մեզ համար կարևոր կլինի միայն մեկ երկրի՝ Թուրքիայի ճանաչումը, որը որ այս կամ այն ձևով նույնպես տեղի կունենա»,- նկատեց քաղաքագետը:
Նրա խոսքերով՝ պետք է կարևորել ոչ միայն ապրիլի 24-ին տեղ ունեցող իրադարձություններն, այլ նաև այն, թե ինչ ռազմավարություն պետք է ունենալ ապրիլի 25-ից հետո:
Քաղաքագետի գնահատմամբ՝ Թուրքիայի գործողությունները վերջին մի քանի ամսվա ընթացքում ցույց տվեցին, որ թուրքերն իրենք իրենց խաբեցին:
Թուրքիայի վարած քաղաքականության և հնարավոր զարգացումների մասին Ս. Մինասյանի գնահատականները մանրամասն՝ տեսանյութում: