Ռաբիսը պակասել է, բայց անաչառ չեք եղել. Արամ Մանուկյանը` Հանրայինի ղեկավարությանը (տեսանյութ)
«Դուք անաչառ, հավասար, սպառիչ տեղեկություններ երբեք չեք տրամադրել հասարակությանը: Հանրային նշանակում է բոլորինը: Դուք այդ մի ֆունկցիան չեք կատարում: Ռաբիզը պակասել է, ապրեք, շատ լավ է, մշակույթը ավելացել է, որակը բարձրացել է, շատ լավ է, բայց ձեր խնդիրը դա չէ», -այսօր Ազգային ժողովում Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի գործունեության վերաբերյալ խորհրդի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Պատգամավորի խոսքով, հանրությանը Հ1-ով ներկայացվող ասելիքը չի արտացոլում իրականությունը: Նա դիմելով ԱԺ նիստերի դահլիճում ներկա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին հետաքրքրվեց.
«Դուք կարո՞ղ եք մի օր լրագրողներ ուղարկել Բագրատաշենի անցակետ ու մարդկանցից հետաքրքրվել` ինչո՞ւ են նրանք արտագաղթում: Դա կլինի հերոսություն: Դե արեք: Լավ դուք CNN չեք նայո՞ւմ, նրանց դինամիկան չեք նայո՞ւմ: Սահմանափակվել եք միայն Նվեր Մնացականյանի միշտ զարմացական-հիացական դեմքով: Դրա համար ձեզ մոտ լրագրող չի աճում, այ պալատական սազանդար` խնդրեմ»:
Հարակից հրապարակումներ`
Մի րոպե հա՞, ի՞նչ եք ոգևորվել, պարոն Արզումանյան. Թեժ բանավեճ Ազգային ժողովում
Զուրաբյանին առաջարկում են մասնակցել «Երգ երգոց» ծրագրին (տեսանյութ)
Վերջին երկու տարիներին Հանրայինը ռեյտինգային վազքարշավ չի սկսել. Շարմազանով (տեսանյութ)
Հանրային հեռուստաընկերությունը իր առաքելությունը չի կատարել. Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան