Հասարակություն 10:53 25/11/2015

Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է

«Մոնթեն անմնացորդ սիրում էր իր ազգը։ Հայ եկեղեցին մի լավ աղոթ ունի, հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։ Կարծես Մոնթեի մասին է ասված»,- Մոնթե Մելքոնյանի մասին ասել է Պարգև Սրբազանը:

Այսօր Ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է:

Նա ծնվել է 1957թվականի նոյեմբերի 25-ին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից ոչհեռու՝ Վայսեյլի ավանում։ Արտասովոր ընդունակությունների տեր, 12 տարեկանում (այդ տարիքում է նա իմացել իր հայ լինելու մասին) ծնողների հետ 15-ամյա տղանճանապարհորդություն է կատարել Եվրոպայի, Աֆրիկայի եւ Մերձավոր Արեւելքի 41քաղաքներում։ Եղել է Արևմտյան Հայաստանում, իր պապերի տանը...         Ուսումնասիրել է 1915 թվականի եղեռնի պատմությունը։

1973թ. նրան ուղարկել են Ճապոնիա սովորելու։ Մեկ ու կես տարում Օսակա քաղաքիվարժարանն ավարտելուց հետո անցնում է Հարավային Կորեա, աշակերտում բուդդայականվանականի։ Ապա անցնում է Վիետնամ. նրա լուսանկարչական ապարատը երևակում է այնտեղ մոլեգնող պատերազմը։ Վերադառնում է Ամերիկա՝ լիովին տիրապետածճապոներենին ու կարատեի մարտարվեստին։

1975 թվին գերազանց ավարտել է Մաունթ Ուիթնիի միջնակարգ դպրոցը։ 20 տարեկանումընդունվում է Կալիֆոռնիայի Բըրքլիի համալսարանը։ Բացարձակ ընդունակությունների տեր՝ նա չորս տարվա դասընթացն ավարտում է կրկնակի տիտղոսով՝ ստանալով հնագիտության և ասիական պատմության մասնագետի վկայականներ։ Համալսարանում ուսանելու տարիներին հիմնում է «Հայ ուսանողական միություն» և կազմակերպում ցուցահանդես նվիրված Մեծ եղեռնին։

Մոնթեի ավարտական թեզը նվիրված էր Վանի թագավորության ժայռափորդամբարանների ուսումնասիրությանը. թեզը պաշտպանում է 1978 թվին։ Արժանանում է կրթաթոշակի՝ Օքսֆորդի համալսարանում դոկտորական պաշտպանելու համար։ Սակայն Մոնթեն Անգլիա չի մեկնում, նա գնում է Արևմտյան Հայաստան՝ Վասպուրականի ժայռափոր դամբարանները և կացարանները չափագրելու և ուսումնասիրելու համար։

1978 թվականի աշնանը մեկնում է Իրան, ապա Լիբանան՝ մասնակցելու Բեյրութի հայհամայնքի ինքնապաշտպանության մարտերին։ 22 տարեկանում արդեն լիովին տիրապետում է անգլերենին, ֆրանսերենին, իսպաներենին, իտալերենին, թուրքերենին, պարսկերենին, ճապոներենին, քրդերենին։

1980 թվականին միանում է «Հայաստանի Ազատագրական Հայ գաղտնի բանակին» (ԱՍԱԼԱ)։ 1981 թվի նոյեմբերին Փարիզում ձերբակալվում է՝ Հռոմում թուրք դիվանագետի սպանությունը նախապատրաստելու ամբաստանությամբ, որի հերքումից հետո, այնուամենայնիվ, բանտարկվում է կեղծ անձնագիր կրելու մեղադրանքով։ Մի քանի շաբաթից ազատ է արձակվում։ Երկու տարվա ընթացքում դառնում է ԱՍԱԼԱ-ի կարևոր դեմքը։ Հոդվածներով հանդես է եկել Փարիզի «Հայ Պայքար» և Լոնդոնի «Կայծեր» թերթերում, ՍանՖրանցիսկոյի «Սարդարապատ» ամսագրում, նաև անգլերեն մի շարք գրքերում՝ հայոցազգային հարցերի արդարացի պահանջի և իրավունքի մասին, որոնք լույս են տեսել Լոնդոնում։

1991 թվին, բանտից ազատվելուց հետո, Մոնթեն եկավ Երևան, յոթ ամիս աշխատեց Գիտությունների ակադեմիայում «Հայաստանը և հարևանները» գիրքը գրելու և հրատարակելու նպատակով։

Օգոստոսին ամուսնանում է լիբանանահայ ուսանողուհու՝ Սեդայի հետ, որի հետծանոթացել էր դեռևս Լիբանանում եղած ժամանակ։ Արցախի ազատագրման պատերազմը սկսվելուց հետո, թողնելով գիտական գործունեությունը, մեկնում է Ղարաբաղ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար։

Սկզբնական շրջանում նրա գալն այնքան էլ ջերմ չընդունվեց։ Ամերիկահայ Մոնթեի նկատմամբ հավատ ու հույս չկար, նրա բնավորության որոշ գծեր անսովոր էին թե՛ հրամանատարների, թե՛ ազատամարտիկ տղաների համար, սակայն մի քանի ծանր ու դժվարին մարտերից հետո նա այնպիսի խիզախություններ ցուցաբերեց, երբ որ անհավանականը հնարավոր դարձնելու համարձակությամբ ապշեցրեց անգամ խորհրդային բանակի երկարամյա ծառայության փորձ ունեցող պրոֆեսիոնալ զինվորականներին։ Ճիշտ է, ծնունդով ամերիկացի էր, սակայն արյունով հայ էր ու իր ազգի հավատարիմ զինվոր։



Արցախի պաշտպանության ղեկավարությունը տեսնելով նրա խիզախությունները՝ 1992 թվի հունվարին Մոնթեին հանձնարարում է Մարտունու շրջանի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարի պարտականությունները։ Նրա ղեկավարած ամենապատասխանատու և փայլուն գործողություններից մեկն Օմարի լեռնանցքի նվաճումն էր, ուր մեկ անգամ ևս փայլեց Մոնթե հրամանատարի, զորավարի տաղանդը։ Ունենալով ընկալելու մեծ շնորհք ու հնարավորություն՝ նա ռազմի դաշտում աճում էր օրեցօր, եթե պետք էր՝ ուրեմն պետք էր գնալ այդ խելահեղ քայլին, այն բանը, որը խելամիտ մարդը չպետք է անի, նա անում էր, որովհետեւ, եթե չաներ, չէր կարող։



Մոնթեն որպես զորավար, սպա և հրամանատար՝ կայացավ դժվարին մարտերում, նա և՛ զինվոր էր, և՛ հրամանատար, ու եթե մի բան էր նախապատրաստում, տղաների հետ շարքում զինվոր էր ու առաջամարտիկ. ինչպես պատմում են նրա մարտական ընկերները, նա խստապահանջ էր, անզիջում կարգազանցների, վախկոտների եւ բոլոր այն մարդկանց հանդեպ, ովքեր խոչընդոտում էին իր ծրագրերը։



Մարտունեցիները պատմում են, թե Մոնթեն որքան հոգատար էր զինվորների նկատմամբ։ Ընկերները, հարազատները հագուստ, անհրաժեշտ այլ բաներ էին ուղարկում՝ ինքը չէր վերցնում ոչինչ։ Հաճախ լվանալ էր տալիս ու ապա կարկատել իր հնամաշ հագուստները՝ նորից հագնելու համար։ Ու երբ մի անգամ կշտամբում էին, թե գոնե քրոջդ ուղարկած հագուստներից մեկը հագիր, հերիք է կարկատածները հագնես. «Այս անգամ է հագնեմ, հետո կփոխեմե»։


 
Իր մարտական ընկեր Սլավիկ Հայրապետյանը պատմում է. «Արտասահմանյան զինվորական տաք բաճկոն էի ձեռք բերել, ուրախացած տարա, որ նա հագնի, որովհետեւ հագինը մաշված էրե։ Մոնթեն կտրուկ մերժել է. «Չես ամչնար, Սլավիկ, տար դիրքերը տղաներին»։ Սակավապետ, ամենաքչով և անգամ չեղածով գոհացող Մոնթեն նույնն ակնկալում և պահանջում էր բոլորից՝ հաճախ հարուցելով դժգոհություն։ Դժգոհում էին, բայց և ներքուստ ընդունում, որ խստությունն իրենց համար է, ընդհանուր հաղթանակի համար։ Հիշում է նաեւ երբ մի անգամ իրենից խնդրում է իր ծառայողական ՈւԱԶ մեքենան (Մարտունու ՆԳ բաժնի պետ եղած ժամանակ), որ դիրքերը գնա։ «Խնդրեց նաեւ 10 լիտր բենզին, այդ ժամանակ անչափ դժվար էր։ Մեծ դժվարությամբ ճարեցի, լցրեցի մեքենան։ Այդ օրը շատ էին ռմբակոծում Մարտունին։ Ուզում էի երեխաներիս տանել Ճարտար։ Ավոն մերժեց մեքենան տալ, ասաց՝ մեքենան բանակինն է։

Նեղսրտեցի՝ մեքենան՝ իմը, վարորդը՝ իմը, բենզինը՝ իմը, չե՞ս տալի։ Զայրացավ՝ չէ, բանակինն է։ Ծխախոտ վառեցի։ Նկատեց նեղանալս ու սրտաշահ արեց՝ «Սլավիկ, երեխաները որ ոտքով քելեն՝ առողջարար էե։ Ծիծաղեցի՝ նեղությունս անցավ»։
Դեռևս կենդանության օրոք նա լեգենդար հերոս էր, ողջ հայության և արցախահայության անվերապահ սիրո և պատկառանքի խորհրդանիշ։



«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»,- Մոնթեի այս խոսքը որպես զգաստացման կոչ էր հնչում ճակատային մարտիկների, ամբողջ հայ ժողովրդի համար։ Նա անփոխարինելի դեր կատարեց հայկական առաջին ինքնապաշտպանական ուժերը կազմակերպելու և ապա նաև՝ կանոնավոր բանակ ստեղծելու մտահղացումներում։ Մոնթեն հավատում էր իր զինվորներին, մեր ժողովրդին, համոզում, որ պետք է կռվել, որպեսզի հաղթենք, առանց կռվի ոչինչ չի ստացվում թե մարտի դաշտում, թե թիկունքում։ 1993թ. հունիսի 12-ին, Աղդամի կրակակետերի ոչնչացման լայնածավալ գործողություններից հետո Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը զինակիցների հետ իջնում է հրամանատարական բարձունքից՝ անձամբ ստուգելու իրավիճակը և դիրքավորելու իր մարտիկներին։ Աղդամի մերձակա Մարզիլի գյուղի ծայրին անսպասելի հանդիպում է հակառակորդի ԲՄՊ-1 զրահամեքենային՝ ներսը և շուրջը զինվորներ։ Մեքենայից իջնելով՝ Մոնթեն դիրքավորվելով՝ կրակահերթ բացեցին, առճակատ անհավասար մարտում զրահամեքենայից արձակած հրթիռի բեկորից զոհվում է Մոնթեն։



Ետմահու արժանացել է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների Ազգային հերոսի կոչման։ Նրա անունով է կոչվում ՀՀ ռազմական քոլեջը, Երևանում և Ղարաբաղում նրա անվամբ կան դպրոցներ։
Երախտապարտ Արցախին նրա անունով են կոչել՝ Մարտունու շրջկենտրոնը վերանվանելով Մոնթեաբերդ, իսկ կենտրոնում կանգնեցված է նրա հուշարձան- կիսանդրին։

Կենասագրությունը՝monte-melkonyan.do.am կայքից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}