Հասարակություն 17:55 31/05/2016 Հայաստան

Հայտնի են առաջին Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողները

Beeline-ը և «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը պարգևատրել են առաջին Հայկական PR մրցանակաբաշխության հաղթողներին:

«ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի հաղորդմամբ՝պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ հայտարարվել են PR մրցանակաբաշխության մրցանակակիրները և հաղթողները տասներեք անվանակարգերում:

Մրցանակակիրները յուրաքանչյուր անվանակարգում ընտրվել են հանրային կապերի ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում: Ուսումնասիրությանը մասնակցել է 50 փորձագետ, 50 խմբագիր և լրագրող, ինչպես նաև 7 ֆոկուս խումբ: Ուսումնասիրությունները ներառել են պետական մարմինների (մամուլի քարտուղար, հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավարներ), բանկային համակարգի մասնագետների, զանգվածային լրատվական միջոցների կողմից իրականացված աշխատանքներ, ինչպես նաև 2015 թ. Հայաստանում իրականացված PR նախագծեր և միջոցառումներ: Թեկնածուների ցանկից հաղթողներին ընտրել է մասնագիտական հանձնաժողովը, որի կազմում են ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հայտնի հասարակական և պետական գործիչներ, հեռուստահաղորդավարներ և PR ոլորտի մասնագետներ. Արամ Աբրահամյան, Վիկտոր Սողոմոնյան, Գևորգ Ալթունյան, Հրաչուհի-Մերի Պողոսյան, Տաթև Այրումյան, Աստղիկ Ավետիսյան։

«Որպես երկրի հեռահաղորդակցության խոշորագույն օպերատորի ղեկավար` ես իմ սեփական փորձով բազմիցս համոզվել եմ, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է կայացնել ճիշտ որոշումներ և օգտագործել հաղորդակցության ճիշտ մոդելներ: Հանրային կապերի գրագետ մասնագետներն անհրաժեշտ են ցանկացած բիզնեսում կամ հասարակական գործիչի համար, և ես շատ ուրախ եմ, որ հենց Beeline-ը ոչ միայն աջակցում է այս ոլորտին, այլ նաև հիմնել է ազգային մրցանակ, որի հաղթողներին մենք այսօր պարգևատրում ենք: Շնորհավորում եմ Առաջին հայկական PR մրցանակաբաշխության բոլոր մրցանակակիրներին ու հաղթողներին և մաղթում հետագա մասնագիտական հաջողություններ և նվաճումներ», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: 

«Հանրային կապերի ոլորտում 2015 թվականը հագեցած էր տարաբնույթ աշխատանքներով, վերելքներով և անկումներով, PR ոլորտում համագործակցության ուղիներով, հետաքրքիր ծրագրերով ու նախաձեռնություններով: Այսօր` 2016 թվականի մայիսի 31-ին, մենք սկիզբ ենք դնում Հայկական PR մրցանակաբաշխությանը, որն այսուհետ ամեն տարի կամփոփի PR ոլորտի ձեռքբերումներն ու բացթողումները, կգնահատի լավագույն PR ծրագրերն ու նախաձեռնությունները, կխրախուսի PR ոլորտի լավագույն մասնագետներին, հրապարակային և քաղաքական գործիչներին: Մենք ձգտելու ենք հասնել նրան, որ PR ծրագրեր ու նախաձեռնություններ արարելը, PR լավագույն մասնագետ դառնալը լինի ոչ թե ձգտում, այլ նպատակ, ինչը կդառնա հայկական PR մշակույթում առողջ մրցակցության և հասարակության հետ գրագետ փոխհարաբերություններ ձևավորելու գրավականը», - նշել է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը: 

Առաջին հայկական PR մրցանակաբաշխությունը նպատակ ունի համակարգել Հայաստանում հանրային կապերի (PR) ոլորտում իրականացվող լավագույն ծրագրերը, ինչպես նաև ըստ արժանվույն գնահատել հանրային կապերի մասնագետներին՝ նպաստելով Հայաստանում PR մշակույթի ձևավորմանն ու զարգացմանը: 2016 թ. մրցանակաբաշխությունը ներառել է տասներեք անվանակարգ. «Տարվա մամուլի քարտուղար», «Տարվա PR իրադարձություն», «Տարվա իմիջային PR», «Տարվա հրապարակային գործիչ», «Տարվա քաղաքական գործիչ», «Տարվա մշակութային PR», «Տարվա ֆինանսական PR», «Տարվա ԶԼՄ», «Տարվա ճգնաժամային կառավարում», «Տարվա PR նախաձեռնություն», «Հայաստանի բարեկամ», «Հայկական բրենդ», «Հատուկ մրցանակ»: Հանձնվել են նաև մի շարք հատուկ մրցանակներ PR ոլորտի զարգացման համար:

Աղբյուրը հիշեցնում է, որ հայկական PR մրցանակաբաշխությունը նվիրվում է Հայաստանի և Արցախի անկախության 25-ամյակին, ինչպես նաև «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ 10-ամյակին: Հայկական PR մրցանակաբաշխության գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը:
 

13 անվանակարգում հաղթող են ճանաչվել՝
    Տարվա մամուլի քարտուղար -Արծրուն Հովհաննիսյան` ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար
    Տարվա PR իրադարձություն -«System Of A Down» (SOAD) ռոք խմբի «Արթնացե´ք հոգիներ» երևանյան համերգը
    Տարվա իմիջային PR - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով
(Ցեղասպանության 100-րդ տարելիցը ոչ թե սգով, այլ երախտագիտության և վերածննդի ուղերձներով խորհրդանշելու, ինչպես նաև հայ ազգի ուժեղ և կանգուն կերպարի ամրապնդման համար)
    Տարվա հրապարակային գործիչ -Արմեն Աշոտյան
    Տարվա քաղաքական գործիչ - Էդմոն Մարուքյան
    Տարվա մշակութային PR - «Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոն («Տերյան» մշակութային կենտրոն)
    Տարվա ֆինանսական PR - «Ամեն բան լավ է լինելու» նախաձեռնություն («ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ)
    Տարվա ԶԼՄ - «Մեդիամաքս» լրատվական գործակալություն
    Տարվա ճգնաժամային կառավարում - ՀՀ պաշտպանության նախարարություն (2015 թ., սահմանային լարվածություն)
    Տարվա PR նախաձեռնություն - «100 կյանք» մարդասիրական նախաձեռնություն
    Տարվա պետական կառույց - ՀՀ Նախագահի աշխատակազմի Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
    Հայաստանի բարեկամ -  Էրիկաս Պետրիկաս՝ Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան
    Հայկական բրենդ - Հենրիխ Մխիթարյան
    Հատուկ մրցանակ - Դավիթ Բաբայան`  ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար
    Հատուկ մրցանակ - Արա Սաղաթելյան` «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիա» ՀԿ հիմնադիր
    Հատուկ մրցանակ - Սամվել Մարտիրոսյան՝ մեդիա փորձագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}