Դի Մարցիո. «Գործարքն ավարտված է, Մխիթարյանը Մանչեսթերում տուն է փնտրում»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական առցանց խանություն արդեն վաճառվում է Հենրիխ Մխիթարյանի անունով մարզաշապիկներ: Դա խոսում է այն մասին, որ Դորտմունդի «Բորուսիայի» և մանկունյանցիների միջև ընթացող բանակցություններն ավարտական փուլում են և մոտ օրերս «Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես կհայտարարի այդ մասին: Այս մասին տեղեկացնում է manutd.ru-ն:
Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, իր հերթին, փաստում է, որ գործարքն արդեն իսկ ավարտված է և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում տուն է փնտրում:
Նշվում է, որ մանկունյանցիներն այս մասին կհայտնեն այն ժամանակ, երբ հայ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Կարինգտոնում գտնվող մարզաբազայում, որտեղ էլ գտնվում է ակումբի բուժկենտրոնը:
Հարակից հրապարակումներ`
- Մխիթարյանը հաղորդագրություն է ուղարկել Տուխելին. «Տեղափոխվում եմ «Մանչեսթեր Յունայթեդ»
- Վացկե. «Մանչեսթեր Յունայթեդը» զգալիորեն մեծացրել է Մխիթարյանի համար առաջարկվող գումարի չափը»
- «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի հետ 4 տարվա պայմանագիր կստորագրի
- Շատ բարդ որոշում է. Վատցկեն խոսել է Հենրիխ Մխիթարյանի հեռանալու մասին
- Մխիթարյանի տրանսֆերը ձախողելու դեպքում «Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի գնել Ռեմսիին
- «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է պայքարել Մխիթարյանի տրանսֆերի համար
- «Բորուսիան» Մխիթարյանին փոխարինո՞ղ է գտել
- Ռայոլա. «Մխիթարյանը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
- «Բորուսիան» հրաժարվել է Մխիթարյանի տրանսֆերը 19 մլն ֆունտ ստեռլինգով վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»