Անկախությունը հզոր ազդակ ապահովեց սփյուռքին. Շահան Գանտահարյան
Երկար ժամանակ անկախ պետականությունից զրկված լինելուց հետո երկու Հանրապետություններ, երկու անկախ պետություններ ունենալու փաստը Սփյուռքի համար, Սփյուռքի հայացքով հսկայական իրագործում էր,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:
«Սփյուռքում անկախ պետականություն չունենալու, հայրենիքից կտրված լինելու փաստը հոգեբանական, ինքնության առումով բարդություններ է ստեղծել, անկախությունը հզոր ազդակ ապահովեց սփյուռքին»,- նշեց նա՝ հավելելով, որ ժամանակի ընթացքում պետական տարբեր գերատեսչությունների հետ համագործակցելով՝ ձևավորվեց հայաստանակենտրոն մտածողություն:
Շահան Գանտահարյանի խոսքով՝ հզոր գործոն էր նաև երկքաղաքացիութան փաստը:
«Սա հզոր ազդակ էր ձուլման դեմ պայքարի, ինքնության կերտման, իրավական փաստաթղթով հայրենիքի հետ կապվելու գեղեցիկ կամուրջ էր»,- նշեց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը:
Միաժամանակ նա ընդգծեց, որ տարբեր տարածաշրջաններում, հատկապես Միջին Արևելքում զգացին պետության թիկունքը, պետականության թիկունքը ճգնաժամային պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան