Սնոուդենը չի վախենում Թրամփի և Պուտինի միջև հնարավոր համաձայնությունից
ԱՄՆ Կենտրոնական Հետախուզական վարչության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը չի վախենում, որ ՌԴ իշխանությունները իրեն կհանձնեն Վաշինգտոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Guardian-ին:
Սնոուդենը նախօրեին տեսաուղերձ է հղել, որտեղ հայտարարում է, որ «անխելքություն կլինի բացառել» Դ.Թրամի և ՌԴ նախագահ Վլադիմր Պուտինի միջև հնարավորոր համաձայնությունը՝ իր արտահանձնման և դատավարության հետ կապված:
«Եթե ինձ անհանգստացներ անվտանգությունը, եթե անվտանգությունը և իմ ապագան լիներ միակ բանը, որն ինձ անհանգստացնում է, ես դեռ կլինեին Հավայան կղզիներում: Ես կարծում եմ, որ ես ճիշտ ընտրություն եմ կատարել: Ես դեռ չեմ կարող կանխատեսել իմ ապագան: Ես չգիտեմ, ինչ տեղի կունենա վաղը, ես կարող եմ բավարարվել նրանով, թե ինչպես եմ ապրել մինչ օր»,- ասել է Սնոուդենը:
Հիշեցնենք, որ Էդվարդ Սնոուդենը ԱՄՆ ղեկավարության կողմից մեղադրվում է լրտեսման համար և հետապնդման մեջ է գտնվում: Ներկայումս ժամանակավոր քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան