Աղվան Վարդանյանը ՕԵԿ-ին մեղադրում է հասարակությանը մոլորեցնելու մեջ. «Ժողովուրդ»
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությանը (նախկին ՕԵԿ) մեղադրում է հասարակությանը մոլորեցնելու մեջ:
«Ես որևիցե խնդիր չունեմ որևէ քաղաքական ուժի հետ, բայց ես ընդհանրապես անընդունելի եմ համարում որոշ մոտեցումներ, որոշ տեսակետներ, դա իրենց գործն է, իրենց տակտիկան է, իրենց մարտավարությունն է, բայց իմ խնդիրն է նաև ժողովրդին ասել, որ սիրելի ժողովուրդ, ավանդների վերադարձ, 100 տոկոսով վերադարձ անհնար է, առնվազն 30 տարում, դա անիրատեսական է, չի լինելու»,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել է նա՝ հավելելով. «սա ես պարտավոր եմ ասել, ես չեմ կարող իմ ընտրողին խաբել»:
Հարցին, թե ընտրություններից հետո կոալիցիա կազմելու որոշման դեպքում արդյոք իշխանության կազմում տեսնում է ՀՎԿ-ին, Վարդանյանն ասել է. ««Եթե»-ներով հարցերին ես չեմ պատասխանում, ընտրությունները կավարտվեն, արդյունքները կարձանագրվեն, խճանկարը պարզ կլինի, կքննարկենք»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան