Հայերին ու եվրոպացիներին տխրեցնում են նույն բաները. Պյոտր Սվիտալսկի
Եվրոպական միությունը կարևորում է Հայաստանի դատաիրավական ոլորտոմ կատարվող բարեփոխումները: Նոյեբերի 28-ին Երևանում ԵՄ ֆինանսավորվող «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի արդյունքների ներկայացմանն այս մասին նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի կառավարությունը հերկուլեսյան ջանքեր է գործադրում՝ դատաիրավական համակարգը սահմանադրական փոփոխություններին համապատասխանեցնելով:
«ԵՄ համար այս ծրագիրը շատ կարևոր է, մեր առաջնահերթություններից է՝ աջակցել ՀՀ կառավարությունը, որը հավակնոտ խնդիր է իրականացնում՝ բարեփոխումներ դատաիրավական համակարգում»,- ասաց նա:
Սվիտալսկին ընդգծեց՝ հանրությունն է այդ բարեփոխումներին գնահատական տվողը: Նրա խոսքով՝ մարդիկ խիստ էմոցիոնալ են, երբ կարծիք են հայտնում դատաիրավական համակարգի մասին, հատվածական-դրվագային կարծիքներ են հայտնում՝ հիմնվելով մեկ դեպքի վրա, դատողությունները այս ոլորտի նկատմամբ ավելի քննադատական են: ԵՄ դեսպանը նշեց, որ իրենք պատրաստակամ են աջակցել Կառավարությանը՝ ժամանակ առ ժամանակ այսպիսի հետազոտություններ անցկացնել:
«Երբ նայում ենք այս ծրագրի արդյունքները, տեսնում ենք, որ հայերն ու եվրոպացիները նման են. նրանց տխրեցնում են նույն բաները. վարույթի՝ կարճ տևելը, կոռուպցիան և թափանցիկությանը վերաբերող խնդիրները»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ծրագրի արդյունքներից համապատասխան եզրահանգումներ կարվեն:
ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նկատեց՝ Սահմանադրությունը չի կարող անդրադարձ կատարել բոլոր մանրամասներին, սակայն այդ դետալների մեջ կարելի է հաջողել կամ ձախողել: Հետազոտության հաջողության հարցում նա կարևորեց փաստերի հիման վրա մշակված գործիքն ու հանրային ընկալումը: Նա առանձնացրեց նաև երրորդ հաջողությունը՝ մեթոդները:
«Ամեն երեխա երբ մեծանում է, դու նրա աճը չես տեսնում, հետո թերթում ես ալբոմները, նոր տեսնում: Մեթոդաբանությունն այն գործիքն է, որը թույլ է տալիս մեզ՝ թերթել ալբոմները»,- ասաց նա:
Նախարարը նշեց՝ այս ծրագիրը հիմք էր, սակայն աշխատանքները շարունակվելու են: Նա հույս հայտնեց, որ ԵՄ գործընկերների հետ համատեղ ջանքերով շարունակվելու են այդ աշխատանքները:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան