Քաղաքական 12:14 30/11/2017 Հայաստան

Կիևում հակահայկական բանաձևն ընդունվել է Ուկրաինայի ճնշման ներքո. Գագիկ Մինասյան

Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովը (ՍԾՏՀ ԽՎ) Կիևում ընդունել է հայկական պատվիրակությունից գաղտնի մշակված հակահայկական բանաձևը: Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս բանաձևը, Հայաստանն ինչպե՞ս պիտի արձագանքի: Այս և մի շարք այլ հարցերի մասին մանրամասներ իմանալու համար Panorama.am-ը դիմեց հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանին:

«Այն բանից հետո, երբ մենք նոյեմբերի 24-ից հետո ԵՄ հետ ստորագրեցինք համաձայնագիրը, այնտեղ հստակ իր մասն ունի նաև ԼՂ խնդրի կարգավորման դրվագը, այս բանաձևը բնականաբար ուժ չունի Հայաստանի համար, բանաձևն ուժ ունի այն կոնֆլիկտների համար, որոնք չունեն խնդրի միջազգայնորեն ճանաչված մարմին՝ խնդրի լուծմամբ զբաղվելու համար: Դրանք Ռուսաստանի հետ առնչվող կոնֆլիկտներն են»,- ասաց նա:

Մինասյանի խոսքով՝ այս բանաձևն ընդունվեց Կիևի մեծ ջանքերի շնորհիվ, նրանք հասան իրենց նպատակին. իրենց համար Հայաստանն էական չէր, բանաձևում անգամ կոնֆլիկտների անուն չի նշվում: Հայկական պատվիրակության ղեկավարը նշեց, որ բանաձևին կողմ է քվեարկել ութ երկիր: Ռուսաստանը ներկա չի եղել համաժողովին, անգամ հրավիրված չի եղել Կիև, բուլղարացիները, որ խիստ ներքին խնդիրներ ունեին, գնացել են, հայկական պատվիրակությունը բոյկոտել է քվեարկությունը, և այլևս չի մասնակցում նիստերին, սերբերը դուրս են եկել այդ քվեարկության ժամանակ, սակայն քվեարկությունից հետո էլի վերադարձել են: Մինասյանը նշեց, որ բանաձևին կողմ քվեարկած ութ երկրներից չորսը այն երկրներն են, որոնք կոնֆլիկտ ունեն՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, մյուս չորս երկրներն են՝ Թուրքիան, որ Ադրբեջանի պատճենն է, Ռումինիան, որը Մոլդովայի պատճենն է, Ալբանիան, որի ընկալումները պարզ են և Հունաստանը:

Արձագանքելով հնչած տեսակետին, թե այս բանաձևը հայկական դիվանագիտության պարտությունն էր, Մինասյանը նշեց, որ եթե կա պարտություն, ապա Ռուսաստանի համար է պարտություն, որովհետև մեր կոնֆլիկտն առանձին է, ունի մարմին, որ միջազգայնորեն ճանաչված է և օժտված է լիազորություններով, որևէ ուրիշ մարմին չունի այդպիսի լիազորություններ:

«Մի՞թե ակնհայտ չէ: Մենք ունենք ամսի 24-ին ստորագրված համաձայնագիրը, դա ևս ակնհայտ է: Եթե դուք ընթերցեք բանաձևը, որ ընդունված է, այնտեղ որևէ կոնֆլիկտի անվանում չեն տալիս: Սա ընդունված է Ուկրաինայում, և բնականաբար՝ Ուկրաինայի ուժեղ ճնշման ներքո, հետևաբար հայկական դիվանագիտության մասին խոսելն այստեղ անիմաստ է»,- ասաց նա:

Մինասյանը նշեց՝ սա տնտեսական միավորում է, ընդգծված տնտեսական կազմակերպություն, որն իր կանոնադրության մեջ որևէ քաղաքական խնդիր լուծելու կամ քաղաքական խնդրի վերաբերյալ կարծիք արտահայտելու մանդատ չունի, և դա ակնհայտ է, սակայն այլ խնդիր կա: Հայկական պատվիրակության ղեկավարի խոսքով՝ երկուսուկես տարի առաջ, երբ Ադրբեջանի ներկայացուցիչը դարձավ այս կառույցի գլխավոր քարտուղար, այստեղ սկսեցին աշխատանքներ իրականացնել, որ կառույցը դառնա լիարժեք քաղաքական մարմին, և մնացած 11 երկրների նախագահները ստորագրել են այդ փաստաթուղթը, միայն Հայաստանն է, որ կտրականապես դեմ է դրան՝ շատ հասկանալի պատճառներով:

«Այս վեհաժողովում 11 երկրների խորհրդարանների նախագահները ստորագրել են այդ փաստաթուղթը, իրենց պատվիրակության ղեկավարները նամակ են հղել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի նա ևս ստորագրի այդ փաստաթուղթը: Իհարկե, մեր տեսակետը հակառակն է, որ իրենք դուրս են գալիս մեր մանդատի լիազորություններից: Այդ կոնֆլիկտն, իհարկե, երկար ժամանակ գնում է, սակայն իրենք չեն կարողանում հաղթահարել մեր բացասական վերաբերմունքը: Դա մեր սկզբունքային դիրքորոշումն է»,- ասաց նա:

Հարցին՝ որո՞նք են լինելու իրենց հետագա քայլերը, Հայաստանն ինչպե՞ս պիտի արձագանքի այս բանաձևի ընդունմանը, Մինասյանը նշեց, որ Հայաստանի արձագանքելու խնդիր այստեղ չկա, կա մեր պատվիրակության պահվածքի խնդիր, այն հետևյալն է՝ իրենք մնում են այն դիրքորոշումների վրա, որ արձանագրել են 2,5 տարի առաջ և այս տարիների ընթացքում միշտ հետևողականորեն պաշտպանել են, այն է՝ այս կառույցը չի կարող ունենալ քաղաքական ուղղվածություն:

Այն, որ այս կառույցը պետք է բացառապես տնտեսական ուղղվածություն ունենա, ըստ Մինասյանի, ակնհայտ է. հենց այն ունենա քաղաքական ուղղվածություն, նմանատիպ որոշումներն իրավական ուժ կունենան:

«Մի կառույց, որտեղ ես նշեցի մեծ թվով երկրներ, որոնք օբյեկտիվորեն ունեն Արցախի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում, մեզ համար սկզբունքայնորեն ոչ ընդունելի մոտեցում է քաղաքական ուղղվածությունը, այդ գիծը մենք պահպանում ենք և կարծում եմ՝ կպահպանենք: Իսկ բանաձևի ազդեցությունը ԼՂ խնդրի կարգավորման առումով զրոյական է, քաղաքական ուժը ևս զրոյական է, որովհետև կրկնում եմ՝ այս կառույցն այդպիսի մանդատ չունի»,- ասաց  նա:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}