2017 թվականին աշխարհում իրականացվել է 11 հազար ահաբեկչություն. ՄԱԿ
2017 թվականին իրականացվել է 11 հազար ահաբեկչություն, որոնց հետևանքով զոհվել է 25 հազար մարդ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով՝ նախորդ տարի ահաբեկչական հարձակումներից տնտեսական վնասը գերազանցել է 90 մլրդ դոլարը:
«2017 թվականին 11 հազար ահաբեկչություն է կատարվել, արդյունքում 25 հազար մարդ զոհվել է, 33 հազար մարդ՝ վիրավորվել: Ահաբեկչությունից կորուստները կազմում են ավելի քան 90 մլրդ դոլար: Այսինքն, դա լուրջ գլոբալ սպառնալիք է», - ասել է Վորոնկովը լրագրողներին:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան