Ավստրալիան կսկսի «հետևել» Հյուսիսային Կորեային
Ավստրալիան հսկողություն կսահմանի հյուսիսկորեական այն նավերի նկատմամբ, որոնք կասկածում է հակառակ պատժամիջոցներին՝ արգելված ապրանքների տեղափոխման մեջ։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
Նավերի նկատմամբ հսկողությունը լինելու է օդից։ Ավստրալիան այդ նպատակով կօգտագործի հատուկ ինքնաթիռ, որը կաշխատի այդ տարածաշրջանում, որպեսզի հետևի պատժամիջոցների կատարմանը։
Այս հսկողությունն իրականացվում է Ավստրալիայի գործընկերների հետ համագործակցության շրջանակներում՝ սահմանափակող միջոցների իրականացումն ապահովելու նպատակով։ Թե ինչպես կանցկացվի բուն հսկումը, մանրամասներ չեն հաղորդվում։
ՄԱԿ-ը վաղուց է կասկածում է, որ Հյուսիսային Կորեան ապրանք է ետղափոխում բաց ծովով՝ այս կերպ շրջանցելով պատժամիջոցները։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան