Ճգնաժամը ռուսներին ստիպել է սիրել իրենց աշխատանքը
Ռուսաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը՝ 80 տոկոսը, գոհ է իր աշխատանքից։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։
ՌԴ քաղաքական վերլուծությունների և խորհրդատվության կենտրոնի պրակտիկայի ղեկավար Միխայիլ Մամոնովի խոսքով՝ որքան դժվար է տնտեսական իրավիճակը, այնքան ավելի քիչ են մարդիկ մտածում աշխատանք փոխելու մասին, այնքան նվազում է ձգտումների մակարդակը, ամենից առաջ՝ աշխատավարձի առումով, այնքան ավելանում է աշխատողների նվիրվածությունն իրենց կազմակերպությունների նկատմամբ։
Աշխատավարձից դժգոհություն է հայտնել հարցվածների 18 տոկոսը, սա 2004 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է. Այդ ժամանակ աշխատանքից դժգոհ էր 29 տոկոսը։
Մամոնովը ընդգծել է՝ աշխատանքային շարժունությունը Ռուսաստանում երբեք նկատելիորեն բարձր չի եղել։ Աշխատավայր փոխելու գլխավոր շարժառիթը շարունակում է մնալ աշխատավարձի չափը (20 տոկոս), երկրորդ տեղում՝ զգալիորեն ցածր ցուցանիշով, առաջին անգամ սեփական բիզնես ստեղծելու ցանկությունն է (7 տոկոս), որին հաջորդում է լարված աշխատանքից հոգնածությունը (6 տոկոս)։
Կարիերայի հույս չունեցողները և արժանապատիվ թոշակի մասին մտահոգվողները կազմում են ընդհանուրի 5 տոկոսը։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան