Ֆիլիպիններում ոչնչացվել են 6,5 միլիոն դոլարի շքեղ մեքենաներ
Ֆիլիպիններում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում ոչնչացվել են տասնյակ թանկարժեք մեքենաներ։ Վեստի.ռու-ն գրում է, որ ավտոմեքենաների ընդհանուր արժեքը կազմել է 6,5 միլիոն դոլար։
Շքեղ մեքենաները բուլդոզերով ճզմել են։ Մեքենաների մեջ եղել են Lamborghini, Porsche և Mercedes։
Իշխանությունների պնդմամբ, այդ բոլոր մեքենաները երկրում հայտնվել են ապօրինի ճանապարհով։
Նախագահ Ռոդրիգո Դուտերտն անձամբ է դիտել, թե ինչպես են ոչնչացվում շքեղ մեքենաները։ Ավելի ուշ նա պատմել է, որ դա ցուցադրական ակցիա էր՝ ուղղված մեքենաների ապօրինի ներմուծան դեմ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան