Հասարակություն 14:20 17/09/2018 Հայաստան

Սիլվա Ադամյան. Կոկորդիլոս բուծելու որոշումը Հայաստանին պատիվ չբերող է ու անընդունելի

Հեղինակ` Լալա Տեր-Ղազարյան

Արարատի մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնելու մտադրության մասին մարզպետ Գարիկ Սարգսյանի հայտարարությունից հետո ավելի շատ հարցեր հնչեցին, քան պատասխաններ եղան։ Բնապահպաններից շատերը չողջունեցին նախաձեռնությունը, մտահոգություններ եղան շրջակա միջավայրի, ջրային ավազանի վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ։

«Կոկորդիլոսաբուծարան հիմնելու  որոշումը Հայաստանին պատիվ չի բերում».-Panorama.am-ի հետ զրույցում  կարծիք հայտնեց բնապահպան, կենդանաբան Սիլվա Ադամյանը՝ հիշեցնելով, որ հիմա զարգացած երկրներում հակառակ միտումն է, մարդիկ հրաժարվում են բնական մորթիներից, բնական կաշվից պատրաստված իրերի օգտագործումից։

Բացի այդ, խոսքը վերաբերում է մի կենդանու, որն արտերկրում ընդգրկված է Կարմիր գրքերում, իսկ  Հայաստանի բնակլիմայական պայմանները նրանց համար բարենպաստ չեն։

Բացի բարոյականից, հարցն ունի նաև նյութական կողմ՝ ջրային ի՞նչ պաշարներ են օգտագործվելու, բուծարանի գործունեությունն ի՞նչ ազդեցություն  կունենա շրջակա միջավայրի վրա, փորձաքննություն եղե՞լ է, ինչպե՞ս են երաշխավորելու աշխատակիցների անվտանգությունը, ի՞նչ են ուտելու այս կենդանիները, ի՞նչ պայմաններում են պահվելու դրանք, որտե՞ղ է թափվելու դրանց կղանքը, ո՞ւր են գնալու կեղտաջրերը։

«Ես կապ եմ հաստատել նախարարության հետ, մեզ պատասխանել են, որ ծրագրի մասին որևէ տեղեկատվություն չունեն»,-նշեց նա։

Սիլվա Ադամյանի ղեկավարած ՀԿ-ում բնապահպանության նախարարությանն ուղղված մի նամակ են պատրաստում, այսօր կամ վաղը  նախատեսում են ուղարկել հասցեատիրոջը, հույս ունեն իրենց հարցերին սպառիչ պատասխաններ կտրվեն, ծրագրի վրա լույս կսփռվի։

«Ինչպես գիտենք, Արարատյան դաշտավայրում  ջրերի հետ կապված լուրջ խնդիր կա, դա վերաբերում է ոչ միայն արտեզյան ջրերին, այլ Սևանից բաց թողնված ջին, որ մեծ մասը գալիս է հարթավայր։ Մի քանի օր առաջ արմավիրցիները բողոքում էին, որ չնայած Սևանից ջուր է բաց թողնվել, բայց մարդկանց չի հասել։ Մի խոսքով, մենք ջրի շատ լուրջ խնդիր ունենք։ Այս պարագայում պետք է շատ հստակ հայտարարվի, թե ինչ ջուր են օգտագործելու»,-մտավախությունները ներկայացրեց բնապահպանը։

Անկախ այն բանից, թե ինչ պատասխաններ կստանան պետական գերատեսչությունից, որպես կենդանաբան՝ Ադամյանը պնդում է, որ անընդունելի որոշում է։ «Մեզ ոչ մեկիս պետք չի կոկորդիլոսի միս ուտել։ Եկեք առաջին հերթին զբաղվենք տավարաբուծությամբ կամ այլ կենդանիների բուծմամբ։ Եվ եթե որևէ մեկը ցանկանում է այստեղ գումարներ ներդնել, ապա դա կարող է անել գյուղատնտեսության այլ ճյուղում, ոլորտում»,-նկատեց Ադամյանը։

Նա գրեթե համոզված է, Տանզանիայից Հայաստան ներդրողին բերել են էժան աշխատուժն ու ռեսուրսները, իսկ Հայաստանն այս ամենից օգուտ չի ունենա։

«Ես համոզված եմ, որ կոկորդիլոսի միսը Հայաստանում սպառում չի ունենալու, կաշին էլ  արտահանվելու է։ Դրանից ներդրողը բավականին մեծ գումարներ է ստանալու։ Ես չեմ հասկանում, թե նա ինչու պետք է  գա ու այստեղ այդ բանն անի։ Երևի աշխատուժն էժան է։ Աշխատուժի մասին ասեմ՝անսպառ տեղեր են լինելու, որովհետև կոկորդիլոսի ֆերմայում աշխատելն ահավոր, սարսափելի վտանգավոր գործ է»,-ընդգծեց Ադամյանը։

Նա եղել է Բանգկոգում այն ժամանակ, երբ ջրհեղեղի հետևանքով կոկորդիլոսները դուրս էին եկել ֆերմայի տարածքից, խժռել էին իրենց ճանապարհին հանդիպած մարդկանց, բազմաթիվ ավերածություններ գործել։

«Երբ մենք խոսում էինք ֆերմային հարող տարածքի բնակիչների հետ, մեզ ասեցին, որ ամեն տարի մեծ թվով աշխատակիցներ զոհ են գնում գիշատիչ կենդանիներին։ Ստացվելու է անսպառ աշխատատեղեր Արարատյան դաշտավայրում...։ Պետք է համայնքի ժողովուրդն իմանա, որ դա մահացու աշխատանք է։ Եվ աստված մի արասցե, եթե այն, ինչ եղավ Բանգկոգում, կրկնվի Հայաստանում, մենք չենք կարողանա վտանգի դեմն առնել։ Ես չեմ հասկանում, պրոբլեմնե՞ր ենք ստեղծում մեր գլխին։ Ուզում եմ հասկանալ՝ թե որ մի խելացին է թույլ տալիս, որ գան այստեղ ու նման գործունեություն ծավալեն»,-ասաց նա։

Բացի խնդիրների մասին բարձրաձայնելուց, Ադամյանն ամեն ինչ անելու է, որպեսզի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության իրականացմանը մասնակցեն նաև իրենք։

Panorama.am-ը ծրագրի վերաբերյալ հարցեր է ուղղել բնապահպանության նախարարությանը, ստանալուն պես այն կներկայացնենք ընթերցողներին։

Հիշեցնենք, որ իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող մարզպետը մասնավորապես ասել էր. ««Արմոտ» ՍՊԸ-ն այս համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք, հանդիպում է ունեցել բնակիչների հետ և ներկայացրել  ծրագիրը: Առաջիկա մեկ տարվա ընթացքում 1,5 մլն դոլարի ներդրում են, իսկ հետագա հինգ տարում ներդրումների ծավալները կհասնեն 10 մլն դոլարի: Ներդրողը Տանզանիայից է, ով հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}