Գարեգին Բաղրամյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գարեգին Բաղրամյանը նշանակվել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:
Նշենք, որ մինչև այս Գ.Բաղրամյանը զբաղեցնում էր էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարի պաշտոնը:
Կենսագրություն
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977թ., 22 հուլիս, ք. Երևան
Կրթություն
1984-1994թթ.-Երևանի թիվ 114 անգլիական թեքումով դպրոց,
1994-1998թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Վառելիքաէներգետիկ համալիրի ճյուղերի էկոնոմիկա և կառավարում ֆակուլտետ, ճարտարագիտության բակալավր,
1996-1998թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Տնտեսագիտակառավարչական մասնագիտությունների բաժանմունք,
1998-2000թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում, ճարտարագիտության մագիստրոս,
2000-2002թթ.-Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ասպիրանտուրա), Ճարտարագիտության մենեջմենթ էներգետիկայում, ճարտարագետ-հետազոտող:
Աշխատանքային գործունեություն
1999-2002թթ.-ՀՀ էներգետիկայի հանձնաժողով, տեխնիկական փորձաքննության վարչություն, սակագնային քաղաքականության վարչության առաջին կարգի մասնագետ, այնուհետև՝ սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի, առաջատար մասնագետ,
2002-2003թթ.-ՀՀ բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժին, գլխավոր մասնագետ,
2003-2004թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակագնային քաղաքականության սակագնային բաժին, գլխավոր մասնագետ,
2004-2011թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության սակագնային բաժնի պետ,
2011-2018թթ.-ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, սակագնային քաղաքականության վարչության պետ,
2016թ. սեպտեմբերի 1-ից՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, դասախոս,
2018թ. հունիսի 11-ից՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ:
Այլ տվյալներ
Հաշվառված է պահեստազորում:
2003թ.-ից տեխնիկական գիտությունների թեկնածու է:
Պարգևներ
ՀՀ նախագահի 2015թ. հրամանագրով պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:
ԼՂՀ վարչապետի 2017թ. որոշմամբ պարգևատրվել է Վարչապետի հուշամեդալով:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական է:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի որդի:
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Արշակյանը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
- Ֆելիքս Ցոլակյանը՝ ԱԻ նախարար
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան