Արաբական ավիաընկերությունն ուղևորին արտաքին տեսքի պատճառով արգելել է մտնել ինքնաթիռ
Saudi Arabian Airlines ավիաընկերությունը Ջակարտայի օդանավակայանում տղամարդուն թույլ չի տվել մտնել ինքնաթիռ այն պատճառով, որ նա եղել է կիսատաբատով։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Daily Mail-ը։
Ձեռնարկատեր Յորդան Բիշոպը պատմել է, երբ նա մոտեցել է մուտքին, ավիաընկերության աշխատակիցը իրեն նայել է կասկածանքով և կանչել մենեջերին։ Վերջինս հայտարարել է, որ Բիշոպը չի կարող բարձրանալ ինքնաթիռ այն տեսքով և խնդրել է փոխել հագուստը։ Բայց քանի որ Ջակարտայում ջերմաստիճանը 32 աստիճան է եղել, տղամարդն իր հետ այլ հագուստ չի ունեցել։ Նա փորձել է վիճել ավիաընկերության աշխատակցի հետ, բայց նրան չի հաջողվել ապացուցել իր իրավունքը։ Նրանք թույլ չեն տվել մտնել ինքնաթիռ։
Տղամարդը օդանավակայանի խանութներից մեկից ստիպված գնել է սարոնգ (ավանդական կտոր, որը փաթաթվում է ոտքերին)։ Միայն դրանից հետո է նա կարողացել մուտք գործել ինքնաթիռ։
Բիշոպը զայրացել է տեղի ունեցածից։ Նրա խոսքով, հաճախ է ճամփորդում, սակայն երբեք չի բախվել նման խնդրի։ Միջադեպից հետո ավիաընկերության աշխատակիցը ներողություն է խնդրել և պատմել, որ նման բան մշտապես տեղի է ունենում։
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան