Աշխարհի ամենաերկար չվերթը
Singapore Airlines ավիաընկերությունն այսօր սկսել է Սինգապուր-Նյու-Յորք կանոնավոր չվերթը։ Ինքնաթիռն օդում կգտնվի 18 ժամ 45 րոպե։ news.mail.ru-ի հաղորդմամբ, այն աշխարհում այս պահին առևտրային ամենաերկար չվերթն է։
Airbus A350−900ULR ինքնաթիռը նախատեսված է 161 ուղևորի համար՝ 67 բիզնես դասի, 94-ը՝ էկոնոմ դասի։ Բացի նրանցից, ինքնաթիռում գտնվելու է երկու օդաչու, 13 բորդ-ուղեկցորդուհի։ Նրանք միասին պետք է անցնեն 16700 կիլոմետր։ Ուղևորները կարող են այդ ընթացքում լսել մոտ 1200 ժամանոց ձայնագրություններ, որոնք կգտնվեն ճանապարհորդների տրամադրության տակ։
Airbus-ը հագեցած է արդիականացված շարժիչներով, որոնք օգտագործում են մեկ քառորդով պակաս վառելիք։ Դրա հաշվին, ինքնաթիռը կարող է օդում մնալ մինչև 20 ժամ։
Նախկին ռեկորդը պատկանում էր Qatar Airways –ի Օքլենդ-Դոհա չվերթին, որն օդում մնում է 17 ժամ 40 րոպե։