Պատգամավորներ Բեքարյանը, Հակոբյանը, Ֆարմանյանը և Սաղաթելյանը հանդիպել են պաշտպանության նախարարին
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամներ Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը և Արման Սաղաթելյանը նախօրեին հանդիպել են պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Բեքարյանը։
«Համաձայն պայմանավորվածության, այսօր Միհրան Հակոբյանի, Սամվել Ֆարմանյանի, Արման Սաղաթելյանի հետ միասին հանդիպեցինք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:
Ներկայացրեցինք առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման մեր գաղափար- առաջարկների փաթեթը, նաև որքանով հնարավոր է, փորձեցինք տեղեկանալ նախարարի դիտարկումներին` ՀՀ- Ադրբեջան և Արցախ- Ադրբեջան սահմաններում տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող ծրագրերի և դրանց շարունակականության վերաբերյալ:
Իհարկե, կարևորում ենք հանդիպումը, շնորհակալ ենք նախարարին պատրաստակամության և մեր հանդիպման նախաձեռնությանն արագ արձագանքելու համար: Հուսով ենք, որ հանդիպումը փոխադարձ հետաքրքիր էր, օգտակար և արդյունավետ, ի դեպ` ոչ միայն կարճաժամկետ հեռանկարի իմաստով»,- գրել է պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան