Իրավունք 17:51 25/10/2018 Հայաստան

Վերաքննիչ դատարանը մերժել է Yerevan.Today–ի փաստաբանի բողոքը

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատանում տեղի է ունեցել  Yerevan.Today կայքի բողոքի դռնփակ քննությունը։ Կայքը վիճարկում է խմբագրությունում սեպտեմբերի 17–ին խուզարկության թույլտվության օրինականությունը։

Դատական նիստից առաջ Yerevan.Today կայքի փաստաբան Արմեն Ֆերոյանը լրագրողներին ասաց, որ Yerevan.Today ընկերության կողմից բողոքարկվել է խուզարկության գործընթացը, քանի որ, իրենց խորին համոզմամբ, խուզարկությունը տեղի է ունեցել օրենքի և Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների ակնհայտ և կոպիտ խախտումներով։ 

«Նախկինում արատավոր պրակտիկա է եղել, որ ինչ-որ օպերատիվ աշխատակից կարող էր գրություն գրել քննիչին, թե կասկածում են՝ X անձի բնակարանում ենթադրյալ հանցագործության վերաբերյալ առարկաներ են պահվում, թույլ տվեք խուզարկել։ Քննիչը դիմում էր դատարանին, ստանում խուզարկության թույլտվությունը։ Այս  գործընթացը մեր փաստաբանների կողմից մշտապես բողոքարկումների թեմա է դարձել։ Իմ  բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը դեռևս 2015 թվականին որոշում էր հրապարակել, որ միայն օպերատիվ աշխատակցի գրության վրա չի կարելի անձի բնակարանում խուզարկություն իրականացնել, քանի որ դրանով խախտվում է անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։ 2015-ից, կարելի է ասել, ընդհարապես  այս հիմքով խուզարկություն չի կատարվել։

Մեզ համար շատ անհասկանալիորեն Yerevan.Today ընկերության խմբագրությունում խուզարկությունը կատարվել է բացառապես ոստիկանությունից տրված տեղեկատվության հիման վրա, թե իբրև ընկերությունը ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցության ձայնագրությունը երկու օր առաջ է տեղադրել  Yerevan.Today կայքը ի տարբերություն մյուս ԶԼՄ-ների։ Այս հիմքով դատարանը թույլ էր տվել ու խուզարկություն էր կատարվել խմբագրությունում»,–մանրամասնեց փաստաբանը։

Նա նշեց, որ խուզարկության ընթացքում առգրավվել են ամբողջ տարիների ունեցած լրագրողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը, համակարգչային տեխնիկա, կրիչներ։

«Այս համատեքստում մեր կողմից ներկայացվել է  վերաքննիչ բողոք, փորձում ենք ակնկալել, որ Վերաքննիչ դատարանը իր դատապարտող մոտեցումը կարտահայտի այս խնդրի վերաբերյալ»,- ասաց  Արմեն Ֆերոյանը։

Պատասխանելով հարցին՝ արդյոք խուզարկությունը կարելի է համարել ճնշում լրատվամիջոցի նկատմամբ, նա ասաց. «Խուզարկությունը կատարվել է օրենքի խախտմամբ, առգրավվել են այնպիսի նյութեր, տեղեկատվություն, որոնք ընդհանրապես կապ չունեն հարուցված քրեական գործի հետ։ Այո, Yerevan.Today լրատավական կայքում այն համոզման են, որ սա ճնշում էր լրատվական գործունեություն իրականացնող ընկերության վրա»։

Նիստից հետո  Panorama.am-ը հետաքրքրվեց Արմեն Ֆերոյանից, թե ի՞նչ որոշում կայացրեց Վերաքննիչ դատարանը։ Նա նշեց, որ դատարանը մերժել է իրենց բողոքը։

«Մենք Վերաքննիչ դատարան երեք բողոք ենք ներկայացրել այս հարցի հետ կապված՝ Yerevan.Today ընկերությունում, ընկերության տնօրենի բնակարանում, ընկերության տնօրենի հարևանի բնակարանում խուզարկությունների վերաբերյալ։ Առաջինը քննարկման առարկա դարձրեցին ընկերությունում կատարված խուզարկությունը։  Քննեց ու մերժեց, որոշման օրինակը չի տրամադրվել, ասացին, որ փոստային առաքմամբ կուղարկեն։ Բայց ես գտնում եմ,  որ ակնհայտորեն չի համապատասխանում Վճռաբեկ դատարանի, Մարդու իրավունքների  եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին, որոնք որ նշված են մեր վերաքննիչ բողոքներում»,- ասաց փաստաբանը։

Նա նշեց, որ այնուհետև դատարանն անցել է մյուս բողոքների քննարկմանը. «Ես հայտնեցի, որ դատավորին ունեմ ինքնաբացարկի միջնորդությունը, քանի որ մյուս երկու վերաքննիչ բողոքներն իրենց փաստական հիմնավորումներում նույնական են, ինչ-որ նախորդը, որը մերժվել է։ Հետևաբար դատավորն արդեն իսկ ունի կանխալ վերաբերմունք  այդ փաստական հանգամանքների նկատմամբ, չի կարող օբյեկտիվ քննել գործը։ Խնդրեցի ժամանակ տրամադրել,  որ տեքստի գրավոր տարբերակը ներկայացնեմ դատարանը»։

Դատական նիստը հետաձգվել է։ Հաջորդ նիտսը կայանալու է հոկտեմբերի 27-ին։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:50
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ «Ոչ»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
11:31
ԱԺ նիստում ՔՊ-ական պատգամավորներից մեկը հեռախոսով խաղում է, մյուսը թղթով ինքնաթիռ է պատրաստում
Ազգային ժողովի նիստում շատերը ժամանակ են սպանում։ Օրինակ այսօր Armlur-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպե է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանը հեռախոսով...
Աղբյուր` Panorama.am
11:30
Չի կարելի դագաղներով իշխանության գալ, հետո ուրիշներին մեղադրել ճամփա փակելու մեջ. Լիլիթ Գալստյան
 «Քաղաքական իշխանության հենարանը ուժայիններն են, որոնք վերածվել են խաղաղ հավաքները բռնությամբ ճնշելու, երկրում վախի մթնոլորտ...
Աղբյուր` Panorama.am
11:17
Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում...
Աղբյուր` Panorama.am
11:10
Ականի պայթյունից վիրավոր զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ
Կիրանցի հատվածում ականի պայթյունից  վիրավորված զինծառայողին տեղափոխել են Իջևանի ԲԿ։ Բժշկական կենտրոնից Panorama.am-ի հարցերին ի...
Աղբյուր` Panorama.am
11:03
Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն մայիսի 10-ին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն...
Աղբյուր` Panorama.am
11:01
Թաթոյան. ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածն իշխանությունը բացահայտ օգտագործում է հանուն իր շահերի
«Հետաքրքիր է՝ ԱԺ կառավարող [ՔՊ] խմբակցության պատգամավորները գիտակցու՞մ են, որ իրենց բարձրագույն ղեկավարության հրահրմամբ գործում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Ամեն մի բակում կոյուղիների հարցով չենք կարող զբաղվել. Տիգրան Ավինյան
«Արդեն մեղավորեր փնտրելն էլ կարևոր չէ, քանի որ մենք ունենք մի իրավիկճակ, որ բազմաթիվ բողոքներ են հղվում քաղաքապետարան, որոնք պայմանագրային...
Աղբյուր` Panorama.am
10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 11:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 11:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}