Հասարակություն 19:30 20/09/2018 Հայաստան

Yerevan. Today-ի խմբագրի հայտարարությունը՝ ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի

Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն արձագանքել է քննչական կոմիտեի՝ երեկ տարածած հայտարարությանը։ Հիշեցնենք, կոմիտեից նշել  էին, որ լրատվամիջոցին «լռեցնելու» փորձի մասին խմբագրի դիտարկումը որևէ աղերս չունի իրականության հետ։

Ի պատասխան Հակոբյանն ասում է.

«ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 19-ին տարածած հայտարարությունը՝ նվիրված Yerevan.Today-ում խուզարկությունից հետո գլխավոր խմբագրի հայտարարություններին, նոր հարցեր է ի հայտ բերում՝ հիմնավորելով մեր դիրքորոշումները։

Այսպես.
1. «Խմբագրությունում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ»,– նշվում է հայտարարության մեջ։

Վերահաստատում ենք՝ խուզարկության ընթացքում գործողության մասնակիցներն ուսումնասիրում էին նյութեր, որոնք կապ չունեն գործի հետ, տարաբնույթ փաստաթղթերը, ինքնակենսագրականները, լրագրողի աշխատանքային բլոկնոտի գրառումները, համակարգչում եղած՝ տարբեր տարիների հոդվածները։ Հայտարարում ենք, որ խուզարկել են լրագրողի էլեկտրոնային հասցեն՝ Google drive-ում արխիվացված անձնական փաստաթղթերը։ Փաստաթղթերի անունները, պահպանման ամսաթվերը երևում են առանց փաստաթղթի մեջ մուտքի, հանգիստ կարող էին ճշտել՝ չբացելով դրանք։

2. «... Google որոնողական համակարգի համաձայն, սեպտեմբերի 9-ին նշված ձայնագրությունը տեղադրվել է «Yerevan.today» տեղեկատվական հարթակում, ապա կարճ ժամանակ անց հեռացվել, ինչը դարձվել է քննության առարկա»,– նշվում է հայտարարության մեջ։
Փաստենք՝ «օպերատիվ աղբյուրների» կամ դրանց ստուգողների աչքից զարմանալիորեն վրիպել է այն, որ նույն որոնողական համակարգը սխալ է ցույց տալիս ոչ միայն այդ տեղեկատվությունը, այլև ՀՔԾ և ԱԱԾ տնօրենների այդ օրը կազմակերպած մամուլի ասուլիսի վերաբերյալ տեղեկատվությունը։ Ըստ նույն Google–ի՝ սեպտեմբերի 9-ին, Yerevan.Today-ը իմացել է, որ սեպտեմբերի 11–ին նյութը սենսացիա է առաջացնելու և Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը հրատապ մամուլի ասուլիս են հրավիրելու։



Արդյո՞ք մինչև խուզարկության սանկցիա տալը պետք է «օպերատիվ աղբյուրների տեղեկությունները» չստուգվեին։ Մեր պատկերացմամբ, «օպերատիվ աղբյուրների» տեղեկատվությունը ճշտողները, պարտավոր էին մինչ խուզարկության դիմում տալը ուսումնասիրել տեղեկատվությունը, և անշուշտ՝ կհամոզվեին «Google»-ում առկա խնդրի հարցում։ Վստահեցնում ենք՝ դա անելը չափազանց հեշտ էր։

3. «Խմբագրությունում կատարված խուզարկության արդյունքում խմբագրությունում այդ պահին առկա բազմաթիվ համակարգիչներից առգրավվել է միայն այն համակարգիչը, որով տվյալ նյութը դրվել է կայքում, ևս 3 համակարգչի հիշողության կրիչ ...»: «Խուզարկության պահին խմբագրությունում եղել են նաև այլ համակարգիչներ, և դատավարական գործողության ավարտից հետո կայքը շարունակել է իր բնականոն գործունեությունը...»,– նշում է ՔԿ–ն։
Համաձայն քննչական կոմիտեի, եթե նրանք բոլոր համակարգիչները չեն տարել, ուրեմն խմբագրության աշխատանքը չի խոչնդոտվել։ Այդ պնդումը համարում ենք աբսուրդային։ Ճիշտ են նկատել խուզարկողները՝ գրասենյակում եղել են բազմաթիվ համակարգիչներ, որոնցից երկուսը չկարողացան միացնել՝ դրանց չաշխատելու պատճառով։ Այս դեպքում առանձնապես մեծ չէ տարբերությունը՝ նրանք տարել են համակարգի՞չը, թե՝ կոշտ սկավառակները, քանի որ, համաձայն ՏՏ ոլորտի չգրված օրենքի, համակարգիչն աշխատեցնելու համար կոշտ սկավառակները պարտադիր են և առանց դրանց, համակարգիչը պարզապես գոյություն չունի։
Եթե կայքում լուրերի թարմացում է կատարվել, դա բոլորովին չի նշանակում, թե աշխատանքը չի խոչնդոտվել։ Ի դեպ, սեպտեմբերի 17-ին, երբ խմբագրություն մուտքն արգելված էր աշխատակիցների համար, չեն եղել որևէ նկարահանումներ, չենք ունեցել սեփական արտադրանք. կայքը նյութեր է թարմացրել բացառապես copy-past սկզբունքով՝ սմարթֆոնների օգնությամբ։

4. «Խմբագրությանը չի արգելվել հիշողության կրիչներից վերցնել իրենց անհրաժեշտ տեղեկատվության օրինակները՝ լրագրողական գործունեությունն անխափան շարունակելու համար»,– նշվում է հայտարարության մեջ։
Փաստենք, որ խուզարկությունից հետո մեզ չի տեղեկացվել, որ կարող ենք օգտվել առգրավված համակարգչի և կրիչների բազայից։ Խուզարկությունից երկու օր անց՝ սեպտեմբերի 19-ին, դիմել ենք քննչական կոմիտե՝ մեր ֆոտոարխիվի պատճենը վերցնելու համար։ Այնուամենայնիվ, ցայժմ դրանք մեզ մոտ չեն։

Ամենակարևորի մասին. մեր լրագրողական, առևտրային, նաև անձնական արխիվը գտնվում է քնչական կոմիտեի տրամադրության տակ։ Մեր փաստաբանները համակարգիչներում հետախուզություն իրականացնող մասնագետներից պարբերաբար պահանջում էին դադարեցնել գործին առնչություն չունեցող փաստաթղթերի ուսումնասիրությունը։ Արդեն ակնհայտ էր, որ կա հետաքրքրություն մեր համակարգիչներում առկա նյութերի բովանդակության նկատմամբ։ Տրամաբանությունը հուշում է՝ եթե գնում եք խուզարկելու և վերցնելու ձեզ անհրաժեշտ ինֆորմացիան, պետք է ունենաք համապատասխան մասնագետ՝ իր սարքավորումով, որպիսզի տեղում ուսումնասիրեք՝ եղե՞լ է արդյոք փնտրվող նյութը, թե՝ ոչ: Տեղում կարող էիք ստուգել և հեռանալ առանց ավելորդ նեղություն պատճառելու:
Եթե քննչական կոմիտեն այս ամենը համարում է նորմալ, մեզ համար այդտեսակ գործելաոճն անընդունելի։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իսկ փաստում է. «Yerevan.Today-ի խմբագրության խուզարկությունը և համակարգչային գույքի առգրավումը լրագրողների աղբյուրների գաղտնիության իրավունքի ծանր խախտում է: Այդ իրավունքը երաշխավորված է հայաստանյան օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով»։
Այսքանը. մեր կայքը շահագրգիռ է թե պետական հանցագործության՝ ապօրինի գաղտնալսման փաստի ամբողջական բացահայտմամբ, թե մեղավորների պատժմամբ։ Ընդ որում, մենք համարում ենք, որ պետք է իրավական գնահատականի արժանանա, թե գաղտնալսման փաստը, թե հեռախոսազրույցի բովանդակությունը։ Սակայն դրա ուսումնասիրությունը պետք է շղարշ չդառնա մեր մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու, երկրում առկա մերժելի երևույթները քննադատելու պատճառով մեզ լռեցնելու համար։

Շարունակում ենք մնալ մեր հիմնավոր կարծիքին՝ կատարվածը նպատակ ուներ խաթարելու մեր կայքի գործունեությունը և ճնշելու ակտիվ քննադատական կեցվածքը։
Քննչական Կոմիտեի իրավական հիմնավորումները ևս չեն դիմանում որևէ քննադատության, ինչի առիթով առաջիկայում հրապարակային հանդես կգա մեր փաստաբանը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}