Կահիրեում Մելանիա Թրամփի հյուրանոցի վճարը կազմել է 95 հազար դոլար
Եգիպտոս այցի ժամանակ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի՝ Intermonticon Cairo Semiramis հյուրանոցում մնալու վճարը կազմել է 95 հազար դոլար, հայտնում է The Hill-ը։
Այս գումարը ներկայացվել է դաշնային ծախսերի զեկույցում։ Հաղորդվում է, որ փաստաթղթում չկա տեղեկատվություն այն մասին, թե քանի սենյակ է զբաղեցված եղել ու ինչպես են ծախսվել գումարները։
Նշվում է, որ Կահիրեի Intermonticon Cairo Semiramis հյուրանոցում մեկ գիշերվա արժեքը սկսվում է 119-ից մինչև 699 դոլար։
Մելանիայի մամուլի խոսնակը հայտնել է, որ Մելանիան Կահիրեում հանդիպումներ է ունեցել ու այցելել է բուրգեր։