Հասարակություն 09:50 21/12/2018 Հայաստան

Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել, նրանք դժգոհ են  կառավարության  նախաձեռնությանից, ըստ որի մշակույթի նախարարությունը  վերանում է և միանում այլ նախարարությունների։

Աշխատակիցները հայտարարեցինք, որ այսօրվանից գործադուլ են անում, պայքարելու են մինչև վերջ։

«Գալու ենք այստեղ ու չենք մտնելու»,- ասաց նախարարության աշխատակիցը։

Նրանք դիմում են պատրաստել ուղղված վարչապետին՝ ներկայացնելով հիմնավորումներ, թե ինչու է պետք մշակույթի նախարարությունը որպես առանձին կառույց։ Նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալն ասաց, որ աշխատակիցների հետ որևէ մեկը չի քննարկել նախարարության օպտիմալացման հարցը։

Մեկ այլ աշխատակից ասաց, որ երեկ էլեկտրոնային համակարգով կառավարությունից եկել է որոշման նախագիծ, ըստ որի մինչև հունվարի 1-ը մշակույթի նախարարությունը մի մասով միանում է կրթության նախարարությանը, մի մասով՝ քաղաքաշինության կոմիտեին։

«Մենք վրդովված ենք, ոչ մի մասնագիտական, հանրային քննարկում չի եղել։ Չգիտեմ՝ ովքեր են որոշել, ինչպես են որոշել»,- նշեց աշխատակիցներից մեկը։

Ասացին, որ երեկ հանդիպել են նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հետ, որն ասել է, որ միանալու դեպքում որևէ մեկն աշխատատեղը չի կորցնելու։

«Թող մնա փոքր նախարարություն, կրճատվեն տեղեր, բայց գոնե...»,- նշում են աշխատակիցները։

«Մեր պայքարը նրանում է, որ մշակույթի նախարարությունը պետք է զերծ լինի քաղաքական բոլոր վայրիվերումներից, պետք է հզորացնել, տալ վերահսկողական լծակներ»,- ասաց աշխատակիցներից մեկը։

Նրանք ընդգծում են, որ պետականության ամենակարևոր ձեռքբերումներից է մշակույթի նախարարությունը որպես առանձին կառույց ունենալը։

Մշակույթի նախարարության աշխատակիցներին միացան նաև Սփյուռքի նախարարարությունից, քանի վրա նրանց վրա ևս տարածվում է կառավարության նախաձեռնությունը։

10։55
Ակցիայի մասնակիցները շարժվեցին կառավարության շենք։ Նրանք այնտեղ իրենց նամակը փոխանցեցին կառավարության նամակների բաժնի ներկայացուցչին։

«Մշակույթի նախարարության պահպանությանը և ոչ միավորմանը, բաժանմանը, լուծարմանը տարբեր գերատեսչությունների։ Չենք եկել մեր աթոռի համար, ուղղակի խնդրում ենք Հայաստանի նման երկրում, որը դարեր շարունակ ապրել  է  այս մշակույթով, նման կառույցը պաշտպանության նախարարության  նման հույժ կարևոր է։ Եկեք ուժեղացնենք։ Խնդրում ենք՝ նախագիծը հետ կանչել, վերանայել։ Խնդրում ենք  երկուշաբթի առավոտյան պատասխան տրվի։ Հանդիպում ենք պահանջում պարոն վարչապետի հետ։ Շտապ է, կարևոր է, որովհետև հունվարի 1-ից կմտնի ուժի մեջ»,- ասաց աշխատակիցների մեկը։

Նրանք նաև զգուշացրեցին, որ եթե պատասխան չտրվի իրենց, պատրաստ են նստացույց անել, նույնիսկ տոնական օրերին ակցիաները շարունակել։

Այնուհետև նրանք վերադարձան աշխատանքի։









Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:54
Երևանում հատելու են 1250 ծառ
Երևանում մեկնարկել են վթարային, տապալման ենթակա, չորացած ծառերի զանգվածային հատման աշխատանքները։ Առկա են 1250 հատման տոմսեր։ Քաղաքապեարանից...
Աղբյուր` Panorama.am
16:44
Եթե առ այսօր չեն «խժռել» Հայաստանը՝ դա ՌԴ և Իրանի ունեցած հարավկովկասյան շահերի պատճառով է. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Մասնագետները պնդում են, որ Եվրոպան՝ տեխնոլոգիաների ոլորտում գնալով հետ է մնում ոչ միայն ԱՄՆ-ից,...
Աղբյուր` Panorama.am
16:33
Զուրաբիշվիլին հայտարարել է երկրորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության մասին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ չէ երկրորդ ժամկետով վերընտրվելուն, եթե ընդդիմությունը հաղթի հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
16:32
Այս նախագծով քանդվելու է բարձրագույն կրթական ողջ համակարգը. Ցոլակ Ակոպյան
«Տարիներ շարունակ օրենքի տարբեր նախագծեր են ներկայացվել և սա երբևէ ներկայացված ամենավատ նախագիծն է, քանի որ այս նախագծով քանդվելու է...
Աղբյուր` Panorama.am
16:29
Պուտին. Հայաստանի ու Ռուսաստանի միջև այս տարվա առևտրաշրջանառությունը կարող է կազմել 14-16 միլիարդ դոլար
Վարչապետի աշխատակազմը տարածել է հաղորդագրություն Փաշինյան-Պուտին հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ռուս լեռնագնացները Վրաստանում լեռ մագլցելիս ընկել են և մահացել
Վրաստանում երկու ռուս լեռնագնաց է մահացել Կազբեկ լեռը բարձրանալիս։ Այդ մասին երեքշաբթի հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:02
Հերթական մահվան դեպքը՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Երևանում մահացել է «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության...
Աղբյուր` Panorama.am
15:55
Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թnւրքը խnզի մսից. Կրթության փորձագետ
«Ներկա իշխանությունները, որտեղ գտնում են ազգային բառը, դրանից խորշում են այնքան, ինչքան թուրքը խոզի մսից» ,-ԵՊՀ դիմաց լրագրողների...
Աղբյուր` Panorama.am
15:53
Լավրովի լիստը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերջին տարիներին՝ առավելապես, Շպպանիկի դերում է։  Ու որքան էլ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան «բարի...
Աղբյուր` Panorama.am
15:27
Փաշինյանը՝ Պուտինին. Անցած ամիսների ընթացքում բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն ենք ունեցել
Կրեմլում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում զրույց է ընթանում ՌԴ նախաահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև։ «Ես շատ ուրախ եմ փաստելու,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հնարավոր է, որ կազմակերպությունները ստվեր են վերադարձել. Աղասի Թավադյանը՝ հարկային մուտքերը 4.7 %-ով թերակատարելու մասին
Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալներով՝ 2024 թվականի հունվար-օգոստոսին պետական բյուջեի պակասուրդը կազմել է 84.6 մլրդ դրամ, հարկերի ու տուրքերի...
Աղբյուր` Panorama.am
15:19
Պուտինը Փաշինյանին հրավիրել է Կազան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Կազան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին։ Այն տեղի կունենա...
Աղբյուր` Panorama.am
15:12
Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ-ի սեպտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ
Ռուսաստանի Պրեմիեր լիգան հրապարակել է սեպտեմբերի լավագույն խաղացողի թեկնածուներին: Ցուցակում ընդգրկվել են հիմնականում երիտասարդ ռուս...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ձեզ մոտ կա՞ն շան պես քայլող երեխաներ. Լավրովը՝ Միրզոյանին ու Արսենյանին
Կրեմլում Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանն ընդառաջ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ ու Ռուսաստանում Հայաստանի նորանաշնակ...
Աղբյուր` Panorama.am
14:49
«Մանթաշյանց» Global EXPO. 100 բիզնես աշխարհի 10 քաղաքներից՝ երևանյան հարթակում
Հոկտեմբերի 18-ին և 19-ին Երևանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնը վերածվելու է բիզնես փոքրիկ քաղաքի. աշխարհի 10 քաղաքներից 100...
Աղբյուր` Panorama.am
14:25
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը ժամանել է Կրեմլ։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։ Նախատեսված է նրա հանդիպումը...
Աղբյուր` Panorama.am
14:20
Նախնական տվյալներով, «Դոմուս» ընկերությանը շուրջ 800մլն դրամի գույքային վնաս է պատճառվել. ՔԿ
Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն Ոստիկանությունից ստացել է  «Դոմուս» ՓԲԸ-ի հաղորդումը Իսակովի պողոտայի...
Աղբյուր` Panorama.am
14:04
Հայոց ցեղասպանnւթյան հուշահամալիրը և թանգարանը հիմնանորոգման ընթացքում բաց են լինելու այցելուների համար
Այսօրվանից մեկնարկում են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները՝ ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
13:57
Վրաստանը պնդում է, որ երկրում սկսված նախընտրական արշավին արտաքին միջամտություն կա
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է նախընտրական քարոզարշավին օտարերկրյա միջամտության դեպքերի մասին։ Վրաստանում...
Աղբյուր` Panorama.am
13:28
Անհայտ մարդիկ Բագրատ Սրբազանի անվամբ կրիպտոարժույթ են ստեղծել և վճառում են. «Սրբազան Պայքար»-ը զգուշացնում է
«Սրբազան Պայքար» շարժումը հայտարարություն է տարածել, որում նշվում է.  «Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ մեզ...
Աղբյուր` Panorama.am
13:28
Նման գաղափար կար, բայց ոմանց կողմից չաջակցվեց. Ուշակովը՝ ՌԴ-Հայաստան- Ադրբեջան եռակողմ հանդիպման մասին
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը Բաքվի և Երևանի միջև հակամարտությունը լուծելու...
Աղբյուր` Panorama.am
13:24
Պուտինը ներողություն խնդրեց Ալիևին Բաքու հրավիրելու համար
«Մենք Ձեզ սպասում ենք Բաքվում նոյեմբերին»,-Կրեմլում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ժամանակ ասաց Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:13
Ալիևը մեկնել է Կրեմլ՝ Պուտինի հետ բանակցությունների, իսկ Փաշինյանը պատուհանագոգին նստած նկար է հրապարակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Կրեմ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ բանակցությունների։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։...
Աղբյուր` Panorama.am
12:43
ՍԴ-ն Հայաստանի անկախության մասին հռչակագրի նշանակությունը պարզելու համար գործածել է մի հնարք, որը դուրս է որևէ տրամաբանությունից. Թովմասյանի հատուկ կարծիքը
Սահմանդրական դատարանի էջում հրապարակվել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի հատուկ կարծիքը սեպտեմբերի 26-ի որոշման մասին։  Հիշեցնենք՝ այդ օրը...
Աղբյուր` Panorama.am
12:29
Բյուջեի պակասուրդը կազմել է 84.6 մլրդ դրամ, հարկային մուտքերը թերակատարվել են 4.7 %-ով
Վիճակագրական կոմիտեի հրապարակած 2024 թվականի հունվար-օգոստոսին ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին ամփոփագրից պարզ է դառնում, որ պետական բյուջեի...
Աղբյուր` Panorama.am
12:24
Հոկտեմբերի 13-ին Հանրապետության հրապարակում կրկին համերգ է
Հոկտեմբերի 13-ին Երևանի 2806 ամյակի առթիվ ժամը 12։00-ից մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ։ Քաղաքապետարանից...
Աղբյուր` Panorama.am
12:21
ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգն ԱԺ-ում է
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն Ազգային ժողովում է: Այն դեռևս օրակարգ չի ընդգրկվել։...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գլխավոր դատախազությունը պահանջում է Աղվան Հովսեփյանից բռնագանձել 29 անշարժ գույք, 2,5 միլիարդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 27-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
Աղբյուր` Panorama.am
11:53
Ադրբեջանում կայանալիք COP29-ին ընդառաջ Հայաստանի ու Արցախի նախկին ՄԻՊ-երը նախաձեռնում են ակցիաներ դեսպանատների դիմաց
2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ըստ ՎԿ-ի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 9 % է
Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշներով 2024 թվականի հունվար- օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ
16:03 08/10/2024

Ներկա իշխանությունն «ազգային» բառից խորշում է այնքան, ինչքան թուրքը խոզի մսից. Կրթության փորձագետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}