Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և բուք է
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Արագածի ավտոճանապարհներին և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ
մերկասառույց է: Արթիկ-Արագած, Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել և Քուչակ-Ապարան ճանապարհահատվածներում բուք է:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների
համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ: