ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խախտվել է Սահմանադրությունը. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց, որ Ազգային ժողովն առաջին աշխատանքային քառօրյայի ժամանակ խախտել է Սահմանադրությունը։
«Դեռ մի 15 օր առաջ եմ հայտարարել, որ կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության խախտմամբ, երբ ՀՀ նախագահին հնգօրյա ժամկետում չեն ներկայացրել 18 նախարարները, այլ ներկայացվել է 12 նախարար, սրանից հետո էլ եղավ երկրորդ խախտումը՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ»,- ասաց Մարուքյանը։
Պատգամավորի խոսքով՝ ժամանակավոր պաշտոնակատարներն իրավունք չունեին մասնակցել հարցուպատասխանին, մոտենալ ԱԺ ամբիոնին և ընդհանրապես գտնվել դահլիճում:
«Նրանք ներկայացել են, ավելին պատասխանել են պատգամավորների հարցերին, ինչը Սահմանադրության մեկ այլ դրույթի և ԱԺ կանոնակարգի խախտում է, որովհետև նիստի ընթացքում հարցուպատասխանին մասնակցում են միայն կառավարության անդամները և միայն նրանք կարող են պատասխանել պատգամավորների հարցերին», - ասաց Էդմոն Մարուքյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը ձևավորվել է Սահմանադրության պահանջի խախտմամբ. Էդմոն Մարուքյան
- Վարդան Այվազյան. Նախագահն ու վարչապետը չեն կատարել Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները