Շվեդիայում պահանջում են բոյկոտել «Եվրատեսիլը»
Շվեդիան պետք է բոյկոտի Իսրայելում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նման կոչով դիմել են շվեդ ավելի քան 170 հայտնի երգիչներ, դերասաններ և մշակույթի գործիչներ։
«Քանի դեռ Իսրայելը մերժում է պաղեստինցիներին մարդու հիմնարար իրավունքներ տրամադրել, մենք պետք է հրաժարվենք Իսրայելի հետ մշակութային փոխանակումներից»,- նշված է դիմումում։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 41 պետություն, այդ թվում նաև Հայաստանը։ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։
Հարակից հրապարակումներ`
- Մադոննան կերգի «Եվրատեսիլում» միլիոն դոլարով
- Եվրատեսիլ 2019-ին Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը