Մոնիտորինգել են «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները» ԶԼՄ-ներում
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2019 թ. սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը կատարել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ների մոնիտորինգ՝ «Եվրոպական արժեքների վարկաբեկման դրսևորումները ԶԼՄ-ներում», որը միտված է բացահայտելու քարոզչության տարբեր մեթոդներով եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները:
Լրագրողների հետ հանդիպմանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ասաց, որ մշտադիտարկմանը ներգրաված էր 13 լրատվամիջոց՝ 5 հեռուստաընկերություն, 3 համապետական թերթ և 5 առցանց լրատվամիջոց
«Լրատվամիջոցների ընտրության ժամանակ ամեն ինչ անում էինք՝ հաշի առնելով քաղաքական կողմնորոշումը: Ինչքան հնարավոր էր, փորձել ենք այդ գործոնը հաշվի առնել»,- նշեց նա:
Ա. Մելիքյանի խոսքով, քանի որ քարոզչության մեթոդները շատ բազմազան են, տարբեր դրսևորումներ են ունենում, դրանք բաժանել են երեք կատեգորիաների՝ ատելության խոսքի կիրառում, տարբեր տիպի մանիպուլյացիաներ, բացասական կարծրատիպերի գործածություն:
Նրա ներկայացմամբ, քառամսյա դիտարկման ընթացքում 13 ԶԼՄ-ներում հետազոտվել է 103735 նյութ, որոնցում եվրոպական թեմատիկայով հրապարակումների թիվը կազմել է 30110 (կամ 29%-ից քիչ ավելի): Վերջիններից ընդամենը 213-ն (0,7%) է եվրոպական արժեքները վարկաբեկելուն միտված քարոզչական տարբեր տարրեր և հնարքներ պարունակում:
«Իհարկե, եվրոպական թեմատիկայի նյութերի մեջ շատ չնչին տոկոս է կազմում այն մասը, որը տարբեր քարոզչության տարրեր է պարունակում: Ընդամենը, 0,7 տոկոս է: Կարելի է ասել՝ եվրոպական թեմատիկան հայաստանյան ԶԼՄ-ներում լուսաբանվում է հիմնականում դրական կամ չեզոք երանգներով»,- ասաց Ա.Մելիքյանը:
Նրա խոսքով, եվրոպական արժեքների վարկաբեկման հնարքներ օգտագործած 213 նյութերի առավել մեծ մասը՝ 116-ը, բաժին է ընկնում տպագիր հրատարակություններին: Հեռուստաընկերություններում և առցանց լրատվամիջոցներում դրանք համապատասխանաբար 65 և 32:
Ամբողջ զեկույցին կարելի է ծանոթանա այստեղ:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան