Քաղաքական 09:05 20/06/2020 Հայաստան

ՀՅԴ ԳՄ ՄՈՀ. Վերջերս Փաշինյանն ընդունեց՝ չի հաջողվում Արցախի ղեկավարությանը վերադարձնել բանակցային գործընթաց

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի արտաքին քաղաքականության, սփյուռքի և հայրենադարձության հարցերի  մասնագիտական ոլորտային հանձնախումբը ներկայացրել է իր տեսակետը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հրապարակավ հնչած կարծիքների վերաբերյալ։

«Հունիսի 19-ին Երևանում անցկացված` Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստի բացման հրապարակային հատվածում վարչապետ Փաշինյանն անգամ ևս ներկայացրեց Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի ներկա իրավիճակի վերաբերյալ։ Կարևորում ենք, որ վարչապետ Փաշինյանը վերջապես համերաշխել է այն փաստի հետ, որ ադրբեջանական իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվել իրենց առավելապաշտական նկրտումներից և փոխզիջումը բացառող ռազմաքաղաքական կեցվածքից, այլև նորանոր սադրանքներով էլ ավելի են լարում տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակն ու հետզհետե անհնարին դարձնում փոխադարձ վստահության մթնոլորտի կերտումը։
Վերլուծելով վարչապետի հրապարակային ելույթի տեքստը և այն դիտելով որպես պաշտոնական Երևանի դիրքորոշում՝ արձանագրում ենք հետևյալը.
Իշխանությունները թեև իրավացիորեն սահմանում են Ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացի բարձր նշաձողեր, սակայն անհասկանալի են մնում այդ նշաձողերը սպասարկելու ռազմավարական մոտեցումներն ու դրանցից բխող մարտավարական քայլերը։

Այսպես` Նիկոլ Փաշինյանը ինչպես արդեն երկու տարի, այնպես էլ այսօր խոսում է Արցախի Հանրապետության իշխանությունների՝ բանակցային գործընթացին մասնակցելու կարևորության մասին՝ ընդգծելով, որ «առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց»: Հատկանշական է, որ վերջերս Փաշինյանն ընդունեց, որ ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս, չի հաջողվում Արցախի ղեկավարությանը վերադարձնել բանակցային գործընթաց։ Այս դեպքում անհասկանալի է մնում` որո՞նք են Փաշինյանի այն քայլերը, որոնք վերջնարդյունքում պիտի հանգեցնեն բանակցային գործընթացում Արցախի ղեկավարության մասնակցությանը։

Քննարկման մեկ այլ հարց է այն, որ պաշտոնական Երևանի՝ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարությունները, որպես այդպիսին, տեղավորվում են ներկա քաղաքական իրավիճակի շրջանակներում և, սովորաբար, անդրադարձ չի կատարվում բանակցային գործընթացի նախընթաց տրամաբանությանն ու ապագա դինամիկային՝ որպես տարածության և ժամանակի մեջ տեղավորվող քաղաքական գործընթաց։

Ստեղծված իրավիճակն ընդհուպ հանգեցրել է հակամարտության կարգավորման վերաբերյալ իշխանության կայուն տեսակետի բացակայությանը։ Որպես օրինակ` կարող ենք արձանագրել, որ իշխանությունները չեն անդրադառնում այն հարցին, թե ինչպես են պատկերացնում Արցախի Հանրապետության վերջնական կարգավիճակը։ Նման «վրիպումը», փաստորեն, անտեսում է 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեի, 2006 թ. դեկտեմբերի 10-ի և 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեների ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիների կամարտահայտության փաստերը։

Պաշտոնական Երևանը մի կողմից սահմանում է բավական բարձր նշաձող, սակայն մյուս կողմից հայտնի չէ սահմանված նշաձողը սպասարկելու ներքին և արտաքին ռեսուրսը։ Ընդ որում` և՛ ներազգային, և՛ արտաքին հարաբերություններում Փաշինյանը ոչ միայն աչքի չի ընկնում համախմբող հատկություններով և գործընկերների հետ հարաբերությունները շարունակականորեն զարգացնելով, այլև անում է ճիշտ հակառակը։

Այս առումով անհանգստություն ունենք, որ սահմանված նշաձողի ոչ պատշաճ սպասարկումը կարող է հանգեցնել արտաքին գործընկերների մոտ թյուրըմբռնումների առաջացման և անախորժ այլ հետևանքների։ Պետք է զգոն լինել, որ ադրբեջանական դիվանագիտությունը երբեք չկարողանա Հայաստանին ներկայացնել որպես անբանակցելի կողմ և այդ կերպ հնարավորություն ունենա իր վրայից վերացարկելու արտաքին ճնշումը։ Ադրբեջանական կողմը նաև չպիտի հնարավորություն ունենա նենգափոխելու ղարաբաղյան շարժման և հակամարտության բուն էությունը՝ այն ներկայացնելով որպես Հայաստանի տարածքների ընդլայնման հարց՝ ստորադասելով ինքնորոշման հարցը։

Ինչ վերաբերում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության բարձրացմանը և Հայաստան-Արցախ հարաբերությունները որակական նոր փուլի փոխադրելուն, ապա դրա համար ՀՅ Դաշնակցությունը տևական ժամանակահատված է, ինչ առաջարկում է Հայաստանի և Արցախի Հանրապետությունների միջև կնքել ռազմավարական դաշինք և հարաբերությունները բարձրացնել իրավապայմանագրային հարթության։ Դա, ի թիվս այլնի, թույլ կտա միջազգային և ներպետական իրավունքի տեսանկյունից բացարձակապես անխոցելի դարձնել Հայաստանի՝ որպես Արցախի անվտանգության երաշխավորի հանձնառությունները բոլոր մակարդակներում՝ սկսած անվտանգային հարցերից մինչև սոցիալ-տնտեսական և արտաքին օժանդակություն, ներառյալ՝ աջակցություն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը։

Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի կնքումը նաև քաղաքական հայտարարություններին իրավաբանական ուժ հաղորդելու հիանալի հնարավորություն է։

Այս առումով, վերահաստատելով Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք կնքելու վերաբերյալ մեր քաղաքական դիրքորոշումը, ակնկալում ենք, որ Արցախի նորընտիր իշխանություններն իրենց հնարավորությունների շրջանակում կնպաստեն դրա իրականացմանը»,-նշված է ՀՅԴ ԳՄ ՄՈՀ տեսակետում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:42
Դուք ե՞րբ եք եզդի եղել, որ գիտեք՝ կա, թե չկա. ՔՊ-ական պատգամավորը՝ Գեղամ Նազարյանին
«Ես կարծում եմ՝ եզդիների նկատմամբ Հայաստանում  խտրական իրավիճակներ կան մի շարք հարցերում»,- Ազգային ժողովում ասաց...
Աղբյուր` Panorama.am
10:36
Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Սպուտնիկ Արմենիա–ին հայտնել է Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ոմանք փորձում են մոռանալ կամ մոռացության մատնել ազգին իր պատմական մշակույթից, ակունքներից. ջութակահար Սերգեյ Խաչատրյան
«Առանց այդ արժեքների ես, համենայնդեպս, իմաստ չեմ տեսնի ապրելու և ստեղծագործելու»:
Աղբյուր` Panorama.am
09:52
Տիգրան Աբրահամյան. Սրանց պայքարը անձնական բարեկեցության համար է, ու դրա համար են խառնվել իրար
«Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով»,-գրում է ԱԺ «Պատիվ...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի ժամը 11:00-ից
Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» երթն այսօր կշարունակվի Սևանի թերակզու հատվածից, ժամը 11:00-ից։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
09:35
Սուրենյանց. Ալիևի հայաստանյան «դեսպանների» ցանկն ամբողջանում է
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Մինչ իշխանամերձ քարոզիչները անփաստարկ...
Աղբյուր` Panorama.am
09:21
Մայիսի 6-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ մայիսի 6-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 384.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:18
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ
Հինգ իրավապաշտպաններ հանդես են եկել հայտարարությամբ՝ կամավորության սկզբունքով խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու...
Աղբյուր` Panorama.am
09:09
Կիրանց չափագրողեր են եկել
Գյուղից հաղորդում է Newday-ի լրագրող Անի Գևորգյանը։
Աղբյուր` Panorama.am
08:54
Մայիսի 6-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:26
«Յանխ» կոչվող հանդամասում երեխա է մոլորվել
Մայիսի 5-ին, ժամը 16:43-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղի...
Աղբյուր` Panorama.am
23:12
Ամբողջ աշխարհից զանգեր, ոգևորության խոսքեր ենք ստանում, ասում են՝ գալու են մեզ միանան. Գառնիկ Դանիելյան
Կիրանցից Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները կշարունակեն երթը մայիսի 6-ին ժամը 11։00-ից
Աղբյուր` Panorama.am
21:51
Գարեգին Երկրորդը իր գնահատանքն է հայտնել Շվեդիայի Եկեղեցուն և իշխանություններին
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսին։ «Մայիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ....
Աղբյուր` Panorama.am
21:38
Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի Facebook-ի էջի ետնանկարում Իլհամ Ալիևին պատկանող հյուրանոցի լուսանկարն է. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի Facebook-ի էջի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Սոցիալական ցանցերում Բագրատ Սրբազանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո՛չ էլ Սրբազանի հետ
Սոցիալական ցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ: «Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
21:29
Բրազիլիայում ջրհեղեղների զոհերի թիվն անցել է 70-ը
Բրազիլիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է քաղաքացիական պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}