«Գերիների վերադարձին ոչ ոք չի խանգարում, բացի Նիկոլ Փաշինյանի ուղեղից»
«Գերիների վերադարձի չստացման մեջ ընդդիմությանը մեղադրելն աբսուրդի ժանրից է»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ազատություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նունե Ներսիսյանը։
Նա նշեց, որ այսօր առավոտյան լրահոսից տեղեկացել է, որ Ջերմուկի զորամասից երկու զինծառայող է կորել, իսկ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Ջերմուկն էլ է սահմանամերձ, ու չի բացառվում, որ այդ զինծառայողները գերեվարված լինեն։
«Նաև մենք գիտենք, որ կապիտուլյացիայից հետո իբր կագնած պատերազմից հետո մենք շատ ենք ունեցել գերիներ, և ես մի բան կարող եմ հստակ ասել, որ գերիների վերադարձին ոչ ոք չի խանգարում, բացի Նիկոլ Փաշինյանի ուղեղից»,- նշեց նա։
Նունե Ներսիսյանը հիշեցրեց, որ 2018 թվականի աշնանն ինքն արդեն հայտարարել էր՝ Նիկոլ Փաշինյանը հիվանդ է, ունի լուրջ հոգեկան խնդիրներ, և իր հիվանդությունն է խանգարում մտածել գերիների խնդրի մասին։
«Ինքը միայն մտածում է ԳՇ-ում Արտակ Դավթյանին նշանակելու մասին, մարդու, որը մասնակից է եղել հայկական բանակի կազմաքանդմանը։ Այս ամենը շղթայաձև իրար հետ գնում է։ Երեկ և այսօր լուրեր են տարածվում, որ հայկական բանակը դուրս է բերվում Արցախից, և այնտեղ մնալու է Արցախի ՊԲ-ն ու այն մարդիկ, որոնք կամավորության սկզբունքով կցանկանան այնտեղ ծառայել։ Այսինքն՝ մարդն Արցախից հանում է հայկական բանակը, Արցախը թուլանում է, հայկական բանակն էլ Արտակ Դավթյանի կողմից կկազմաքանդվի, կհայտարարեն, որ ՀՀ-ին բանակ պետք չէ»,- կարծիք հայտնեց Նունե Ներսիսյանը։
Ըստ նրա, այս քայլերի շղթան բերելու է նրան, որ Հայաստանն ի վերջո ունենալու է պետականության կորուստ, հայկական բանակ, պետություն ու պետականություն չի լինելու, և Նիկոլ Փաշինյանը հասնելու է այն ելակետին, ինչից սկսել է։
«Խոսել այն մասին, որ Նիկոլը չի զբաղվում գերիներով, ապա պետք է հիշել, թե մինչև պատերազմը որքան գումար նա ծախսեց ինչ-որ ուղղաթիռ գնելու համար, որ ազատ տեղաշարժ ունենար Արցախ։ Ու եկեք հասկանանք՝ ինչո՞ւ էր նա գնում Արցախ։ Նա գնում էր, քանի որ իբր իր տղան այնտեղ էր ծառայում։ Բայց նա գնում էր Արցախ, որ իր թիմակիցներին կարողանար ճիշտ դիրքերում տեղադրել, որ այսօր էլ հասներ այս վիճակին։ Ինչո՞ւ հիմա ինքը չի գնում Արցախ։ Գերիներով զբաղվելը Նիկոլ Փաշինյանի «օրենքի ուժից» դուրս է։ Ւնքը որդեգրել է մի օրենք, որով շարժվում է։ Եվ այդ օրենքում կան մի քանի կետեր՝ վերացնել ՀՀ-ն, վերացնել հայկական պետականությունը»,- նշեց նա։
Նունե Ներսիսյանը նկատեց նաև, որ հունվար ամսից ինքն ահազանգում է, որ Մեծամորի դիահերձարանում կան «Սպայկայի» հինգ մեքենաներ, որոնցից յուրաքանչյուրում 45 սև տոպրակներում կան զինծառայողների մասունքներ, որոնցից անալիզ վերցված է, բայց իդենտիֆիկացիան չի համապատասխանում այստեղի զոհերի ծնողների հետ։
«Մենք խոսում ենք գերիների մասին, բայց էս մարդը զոհերի ու անհետ կորածների հարցով էլ չի զբաղվում, դա նորմալ է.մենք իրենից ավելին չպիտի պահանջենք։ Ինքը թուրք է, դավաճան է, բացի այդ ունի հոգեկան խնդիրներ։ Վաղ թե ուշ ինքը ցույց կտա իր հիվանդի թուղթը ու կազատվի պատասխանատվությունից։ Այդ մարդն առողջական խնդիրներ ունի, եկեք արձանագրենք դա»,- շեշտեց Նունե Ներսիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ընտրությունների շեմին Ալիևը կարող է բարձրացնել Փաշինյանի ռեյտնիգը՝ վերադարձնելով գերիներին»
- «Հայ ռազմագերիների շարունակվող գերությունը, խոշտանգումները կարող են հավասարազոր լինել մարդկության դեմ հանցագործություններին»
- «Մոտավոր հաշվարկներով մենք 250-ից ավելի ռազմագերի ունենք, որոնց գերության ամեն օրը Բաքվում դժոխք է»