Հասարակություն 22:24 10/12/2015 Հայաստան

Հաջորդ ընտրությունները լինելու են շատ ավելի օրինավոր. Հերմինե Նաղդալյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն այսօր ՀՀԿ ԳՄ  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընտրական պրոցեսի ժամանակ տեղի ունեցող խախտումները իսպառ վերացնելը մեկ օրում լուծվող հարցեր չեն:

«Սրանք խնդիրներ են, որոնք բավական խորը արմատներ են ունեցել մեր երկրում: Մեզ նման պետություններում ևս, որոնք անցնում են ճանապարհ դեպի ժողովրդավարություն, կան այդ  խնդիրները, կան նաև այնպիսի խնդիրներ, որոնք  շատ հեռու են մեզնից: Ակնառու է բոլորիս համար այն առաջադիմությունը, որը մենք ունենք Հայաստանում ամեն ընտրությունից ընտրություն: Վստահաբար, բոլորդ կարող եք ասել, որ պատմության գիրկն են անցնում բազմաթիվ թերություններ, միջադեպեր, դրամատիկ, խառը, աժեոտաժային վիճակներ, որոնք մենք հիշում են նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում:  Ուստի, մենք հետևողական աշխատանք ենք կատարում և մենք շարունակելու ենք նաև ապագայում,  որպեսզի  հաջորդ մեր ընտրությունները լինեն ավելի քիչ միջադեպերով, պրոբելմներով ու խախտումներով»,- ասաց Հ. Նաղդալյանը:

Հարցին, թե ինչու է իշխանությունը ևս բողոքարկել որոշ տեղամասերում անցկացված ընտրությունների արդյունքները, երբ «այո»-ն հաղթել է, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ բողոքարկումը կապված չէ «այո»-ի կամ «ոչ»-ի հաղթանակի հետ, ոչ էլ կապված է նրա հետ, որ հաղթողները գոհ լինելով հանդերձ թաքցնեն կամ  ծածկադմբոց անեն և չարձագանքեն այն թերություններն ու խախտումները, որոնք եղել են:

«Բացի այդ, այս հանրաքվեի ժամանակ մենք տեսանք, որ աստիճանաբար ցրվում է այն մտայնությունը, որ և բողոքները, և խախտումները  կատարվում են լոկ իշխանության ներկայացուցիչների, միայն ՀՀԿ-ականների կողմից: Լրագրողական հետաքննության արդյունքները ցույց են տալիս, որ այն ընտրատեղամասը, որտեղ կատարվել է ուրիշի տեղը այլ մարդու կողմից քվեարկություն, այնտեղ  հանձնաժողովը ղեկավարել է ընդդիմության ներկայացուցիչ: Ընդհանրապես, պետք է միակողմանի մոտեցումը չունենանք: Կարևոր է ոչ միայն այն, որ մենք հետաքննենք, պատժենք մեղավորներին, այլև կարևոր է, որ մենք մեր գործողություններով ցույց տանք այն քաղաքական կամքը և հանձնառությունը, որ ընտրությունները կազմակերպենք հնարավորինս արդար ու թափանցիկ»,- նշեց Հ.Նաղդալյանը:

Նրա խոսքերով՝ ոչ մեկ ընտրությունով, ոչ էլ  վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոչով  ընտրակեղծարարությունը չի վերանա, դրանց վերանալու համար պետք է քաղաքական կամք և հետևողականություն:

«Որևէ մեկի արջի ծառայությունը մեզ պետք չէ, մենք չենք պատրաստվում որևէ մեկին պաշտպանել և ամեն մեկին իր արժանվույն գնահատականը կտրվի: Այն տենդենցները, որ մեր երկրում կան խոստումնալից են և մեծ հույսեր կան, որ հաջորդ ընտրությունները լինելու են շատ ավելի օրինավոր»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

Հարցին՝ «ոչ»-ի կողմից կատարված խախտումները զանգվածային բնո՞ւյթ էին կրում, Հերմինե Նաղդալյանը պատասխանեց, որ իր համար ընդունելի չեն զանգվածային մակդիրները:

«Չեմ կարծում, որ զանգվածային բնույթ կրող կեղծիքներ են եղել: Չեմ ընդունում՝ մասսայական, խայտառակ արտահայտությունները, որովհետև դրանք ամպագոռգոռ են, դրանց տակ փաստացի նյութ չկա»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը՝ հավելով, որ  կա 78 բողոք, որոնց ուղղությամբ 3-րդ օրն է ինչ աշխատանք է կատարվում:

Ըստ նրա՝ 19 տեղամաս վերահաշվարկվել է և արդյունքները ցույց են տվել, որ ուշադրության արժանի խախտումներ այդ տեղամասերում չեն եղել. «Այսինքն՝ զանգվածային կեղծիքներ ոչ «այո»-ի, ոչ էլ «ոչ»-ի կողմնակիցները չեն արել»:

Միաժամանակ, նա նկատեց, որ հանրաքվեին արձանագրվել է «Այո»-ի տպավորիչ հաղթանակ և շատ էական առավելություն «Ոչ»-ի նկատմամբ: Հ. Նաղդալյանի խոսքերով՝ այս թվերի պարագայում խոսել ընտրակեղծարարության մասին, ավելորդ է:

Ինչ վերաբերում է քննարկումներին, որ Նախագահ Սերժ Սարգսյանը իրողություն համարեց խորհրդարանական կառավարման համակարգը, երբ պաշտոնական տվյալները դեռ հայտնի չէին, Հերմինե Նաղդալյանն արձագանքեց. «Թվերը, որոնք ունենք՝  մասնակցության իմաստով, այնքան խոսուն են, այնքան մեծ է տարբերությունը, որ քաջ իմանալով բողոքների քանակը, ծավալը, պարզ երևում էր, որ դրանք հանրաքվեի արդյունքների վրա էական ազդեցություն ունենալ չէին կարող: Եվ դա ՀՀ նախագահին արդարացի հիմք է տալիս, որ ինքը ևս կասկած չունենա ու իր քայլերն ըստ այդմ կատարի»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am
20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}