Փաշինյանն ասել է, որ ԱՄՆ-ից հետո բանակցությունները կարող են շարունակվել Ռուսաստանում
Պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջնորդությամբ ԱՄՆ-ում մեկնարկած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները կարող են շարունակվել Մոսկվայում։ ТАСС-ը գրում է, որ այդ մասին ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ Ռուսաստանը և արևմտյան երկրները հայ-ադրբեջանական խնդրի լուծման առանձին նախագծեր չեն ներկայացրել։
Ավելի վաղ Երևանը հաստատել էր, որ Մոսկվայում նախապատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, սակայն կոնկրետ ժամկետներ չնշեցին։
Մայիսի 1-ից 4-ը Միրզոյանն ու Բայրամովը ԱՄՆ-ում բանակցություններ են վարել Անդրկովկասում կարգավորման շուրջ։
Հարակից հրապարակումներ`
- Աշոտյան. Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու հարցը Վաշինգտոնում լուծվել է
- Վաշինգտոնում այսօր նախատեսված է Բլինքեն-Միրզոյան-Բայրամով բանակցությունների փակումը
- Սա մեծ խաղ է, նաև՝ Ադրբեջանի կողմից, Հարավային Կովկասից ՌԴ-ին դուրս մղելու ուղղությամբ.Ռուբեն Վարդանյանը՝ վաշինգտոնյան բանակցությունների մասին
- Անդրանիկ Հովհաննիսյան. Եթե սա չի համապատասխանում իրականությանը, ապա Վաշինգտոնում հայկական պատվիրակության անդամներից գոնե մեկը թող հայտարարություն անի