Մշակույթ 16:50 04/06/2013

«Բարև Ձեզ»... Ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի համար հայ լինելը «առավելություն» է (Լուսանկարներ)

«Կան մարդիկ, ովքեր լեգենդ են դառնում կենդանության օրոք: Հենց այդպիսին է լուսանկարիչ Արա Գյուլերը: Նա լեգենդ է իր ապրած կյանքով, ստեղծագործական աշխատանքով, իր մտածողությամբ և տեսակով: Նրա ստեղծագործություններում մենք տեսնում ենք աշխարհն իր ամբողջ գեղեցկությամբ»,-Հայաստանի Ազգային պատկերասրահում ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքների ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էր անձամբ լուսանկարիչը՝ ասելու «Բարև ձեզ», ինչպես որ վերնագրված է ցուցահանդեսը: Նա նշեց, որ հինգերորդ անգամ է Հայաստանում: Վերջին անգամ եղել է Խորհրդային Միության տարիներին: Այդ տարիների համեմատությամբ Արա Գյուլերի նկատած ամենաակնառու փոփոխությունը բարձրակրունկ կոշիկներն են:

Ստամբուլահայ նկարչի մայրական կողմը,  նրա ներկայացմամբ, 400 տարվա պոլսեցիներ են, իսկ հայրը՝ Շապին Գարահիսարից է եղել: Ա. Գյուլերն ընդգծեց, որ հայ լինելը առավելություն է, ոչ մի խնդիր չի ունեցել, երբևէ չի թաքցրել, որ հայ է: «Ոչ, այդպիսի բան չի եղել»,- այսպիսին էր նրա պատասխանն այն հարցին, թե մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, նա սկզբնական շրջանում թաքցրել է, որ հայ է:

«Միշտ վազել եմ երջանկության հետևից, բայց երբևէ չեմ կարողացել այն ձեռք բերել: Ինձ համար երջանկություն այն, ինչ օբյեկտիվի միջից տեսնում եմ»,- ասաց լուսանկարիչը:

Նրա խոսքով, լավ լուսնակարիչը պետք է միշտ պատրաստ լինի ամեն ինչի: «Մարդկային գեղեցկությունն անցողիկ է, էության է ինձ համար կարևոր»,- նման դիտարկում արեց Ա. Գյուլերն ի պատասխան այն հարցի, թե նկարել եք աշխարհահռչակ դերասանուհիների՝ ցանկացե՞լ եք նրանց գեղեցկությունը փոխանցել, թե՞ էությանը: Արա Գյուլերն ասաց, որ Սերգեյ Փարաջանովը իր շատ մտերիմ ընկերն է եղել, մի քանի անգամ նկարել է նրան, իսկ նա էլ իր նկարները կտրել ու կոլաժներ է պատրաստել:

Նա չցանկացավ խոսել քաղաքականության, հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ նախ ասելով, որ ինքը պետական գործերին չի խառնվում, այնուհետև շեշտեց, որ մարդիկ պետք է սիրեն իրար, բարեկամանան: «Ես ատում եմ քաղաքականությունը: Աշխարհի վրա գոյություն ունեցող բոլոր քաղաքական գործիչները թող գրողի ծոցը գնան»,- ժպտալով ասաց ստամբուլահայ լուսանկարիչը:

Ցուցահանդեսում ներկայացված է 100 աշխատանք, որոնք ցուցահանդեսի ավարտից հետո լուսանկարիչը նվիրաբերելու է Հայաստանի Ազգային պատկերասրահին: Ցուցահանդեսը կշարունակվի երեք ամիս:

Հայաստանի մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Տեր-Վարդանյանն ասաց, որ նման ցուցահանդես կազմակերպելու մտահղացում առաջացել է դեռ մարտի վերջին, երբ գործուղումով գտնվում էր Ստամբուլում, ուր հանդիպել է լուսանկարչին ու նրա հարազատներին: «Գաղափարը մշակույթի նախարարության կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեց»,- ասաց Ն. Տեր-Վարդանյանը: 

«Հավանեցաք, հավանեցաք, չհավանեցաք՝ ինչ անեմ»,- հավաքվածներին դիմելով՝ ասաց աշխահահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:

Աշխարհահռչակ հայազգի լուսանկարիչ ծնվել է 1928 թ. Ստամբուլում՝ հայկական Բեյօղլու՝ Բերյայի թաղամասում: Իր կատարած լուսանկարներով միջազգային ճանաչում ձեռք բերած ներկայացուցիչներից է Թուրքիայում: 1951 թ. ավարտել է Կենդրոնական վարժարանը, իսկ լրագրությամբ սկսել է զբաղվել 1950 թ. «Նոր Ստամբուլ» թերթում: Այս տարիներին հայերեն թերթերում և գրական ամսագրերում հրապարակում է պատմվածքներ: Եղել է 1956 թ. «Time life», 1958 թ. «Paris-Match» և «Stern» ամսագրերի Մերձավոր Արևելքի ֆոտոթղթակիցը՝ միևնույն ժամանակ անդամակցելով «Մաղնում» գործակալությանը: 1961 թ. Անգլիայում լույս տեսնող «British journal of Photography Year book»-ը նրան ճանաչել է աշխարհի լավագույն 7 լուսանկարիչներից մեկը: 1962 թ. Գերմանիայում վաստակել է «Master of Leica» տիտղոսը, որն աշխարհում 38 հոգի ունի: Աշխարհի տարբեր ծայրերում հարյուրավոր ցուցահանդեսներ է բացել: 2004 թ. Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.` թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.` Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: Գյուլերը համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը, ինչի համար էլ ստացել է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» անունը: 2004թ-ից Ստամբուլի Տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Նա 800.000 լուսանկարների հեղինակ է:

Տաղանդավոր արվեստագետը լուսանկարել է Բերթրան Ռասելից մինչև Ուինսենթ Չերչիլ, Առնոլդ Թոյնբիից մինչև Պիկասո, Սալվադոր Դալի, Մարկ Շագալ, Ալֆրեդ Հիչքոք, Թենեսի Ուիլյամս, Վիլյամ Սարոյան ու Փարաջանով ու բազմաթիվ հայտնի անձանց: Լուսանկարների մեծ մասը հատուկ հավաքածուով ցուցադրվել է Փարիզում` Ազգային գրադարանում, ԱՄՆ-ում` Նեբրասկա համալսարանի Շելդոն հավաքածուում, բացի այդ՝ նաև Բոսթոնում, Չիկագոյում, Նյու Յորքում:
2012-ի մարտին 2-ին Ստամբուլի Լյութֆի Քըրդար միջազգային կոնգրեսի պալատում մշակույթի և արվեստի գործիչներին պարգևատրման արարողության ժամանակ  Էրդողանը աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերից վերցրել է ֆոտոխցիկը և լուսանկարել նրան` որպես հարգանքի նշան: Արա Գյուլերն էլ կատակով հարցրել է, թե երբ կարող է վերցնել նկարները: Հենց այդ միջոցառման ժամանակ էր, որ Գյուլերը ճանաչվեց դարի լուսանկարիչ: Իսկ Էրդողանի` Գյուլերին լուսանկարելու պահը ֆիքսած լուսանկարը Թուրքիայում ճանաչվել էր ամենահոջողվածներից մեկը:






Ֆոտոշարքն այստեղ


Նախորդող նորություններ՝ Պոլսահայ հայտնի լուսանկարիչը պատմել է, թե ինչու է թաքցրել իր հայ լինելը

Ստամբուլահայ նշանավոր լուսանկարիչ Արա Գյուլերը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով

Աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի հայաստանյան թեմաներով լուսանկարները դիտել է ՀՀ նախագահը

«Ակադեմիա» պատկերասրահում ցուցադրվում են «Ստամբուլի լուսանկարիչ» Արա Գյուլերի հայաստանյան թեմայով աշխատանքները



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}