«Զապ»-ի կալանքի ժամկետը երկարաձգվել է
«Նոյեմբերի 26-ին դատարանն Անդրանիկ Սողոյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգել է»,-Panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Ա. Սողոյանի պաշտպան Վահագն Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ Երևանում հոկտեմբերի 28-ին հայտնաբերված և ձերբակալված Անդրանիկ Սողոյանը, ով քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականվամբ, որի նկատմամբ հայտարարված էր միջազգային հետախուզում և որը Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ՝ Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ կալանավորվել էր 30-օրյա ժամկետով և տեղափոխվել «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հիշեցնենք նաև, որ նոյեմբերի 6-ին Վ. Մարտիրոսյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ ընդդեմ Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 28-ին կայացրած որոշման:
Փաստաբանն ասաց, որ Վերաքննիչ դատարանը դեռևս նիստի օր չի նշանակել:
Նախորդող հրապարակումներ՝
Օրենքով գող «Զապ»-ի գործի հետագա ընթացքը որոշելու համար ՀՀ-ի և Չեխիայի միջև ընթանում են քննարկումներ
Օրենքով գող «Զապ»-ը գտնվում է բժիշկների հսկողության տակ
Օրենքով գող «Զապ» -ի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացնելու
Անդրանիկ Սողոյանի փաստաթղթերն ուղարկվել են արդարադատության նախարարություն
Օրենքով գող «Զապ»- ը ցուցում է տվել իր պաշտպանին
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան