Օրենքով գող «Զապ»-ի գործի հետագա ընթացքը որոշելու համար ՀՀ-ի և Չեխիայի միջև ընթանում են քննարկումներ
ՀՀ արդարադատության նախարարության կողմից Անդրանիկ Սողոյանի վերաբերյալ ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ներկայում Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև ընթանում են քննարկումներ` Ա. Սողոյանի վերաբերյալ գործի հետագա ընթացքը որոշելու համար: Այս մասին հայտնում են արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանը, Անդրանիկ Սողոյանը, ով քրեական աշխարհում հայտնի է «Զապ» մականվամբ, ՀՀ ԿԱ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել է այս տարվա հոկտեմբերի 30-ին Երևանում: Նա Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 235-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման և նրա նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում: ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությամբ` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վերջինս կալանավորվել է 30-օրյա ժամկետով և տեղափոխվել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ գլխավոր դատախազությունը Ա. Սողոյանի վերաբերյալ փաստաթղթերի փաթեթն ուղարկել է ՀՀ արդարադատության նախարարություն:
Նախորդող հրապարակումներ՝
Օրենքով գող «Զապ»-ը գտնվում է բժիշկների հսկողության տակ
Օրենքով գող «Զապ» -ի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացնելու
Անդրանիկ Սողոյանի փաստաթղթերն ուղարկվել են արդարադատության նախարարություն
Օրենքով գող «Զապ»- ը ցուցում է տվել իր պաշտպանին