Քաղաքական 13:12 30/09/2010

Խմբակային նամազ Անիում. դավաճանել Քեմալ Աթաթուրքին

Հեղինակ` Մխիթար Նազարյան

Շուրջ մեկդարյա դադարից հետո այս տարվա սեպտեմբերի 19-ին Աղթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում մատուցված պատարագը ծայրաստիճան վրդովեցրել է Թուրքիայի ազգայնական ուժերին, որոնք ամեն կերպ փորձում էին կանխել հայահավաքը քրիստոնեկան հնագույն այդ սրբավայրում: Այդուամենայնիվ, կրոնական արարողությունը կայացավ, և աշխարհի տարբեր վայրերից եկած հայերը մեկտեղվեցին պատմական Վան նահանգի Աղթամար կղզում և աղոթք բարձրացրեցին առ Աստված: Թուրք ազգայնականների դժգոհությունն ավելի սաստկացավ: Մեջլիսում երկրորդ ընդդիմադիր ուժ հանդիսացող «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելին անմիջապես պատասխան գործողության դիմելու կոչ արեց:

Միջանկյալ նշենք, որ այս կուսակցությունը հանդիսանում է թուրքական «Գորշ գայլեր» (Bozkurt) ծայրահեղական աջակողմյան խմբավորման քաղաքական թևը: Այդ կազմակերպությունն աշխարհում ունի մոտ 80 մասնաճյուղ: Կազմակերպության ակտիվիստները բազմիցս մեղադրվել են տարբեր ահաբեկչական գործողությունների մեջ, այդ թվում նաև Հռոմի Պապ Հովհաննես Պողոս 2-րդի դեմ կատարված մահափորձի, որը 1981-ին փորձել էր իրագործել ազգությամբ թուրք Մեհմեթ Ալի Աղջան:

Սուրբ Խաչում մատուցված պատարագից հետո Դևլեթ Բահչելին պաշտոնապես դիմեց Կարսի նահանգապետարան` հայտնելով, որ ինքն ու իր կուսակցության մի քանի տասնյակ նահանգային կառույցների ղեկավարներ հոկտեմբերի 1-ին Անիի ավերակներում ուրբաթօրյա աղոթք են հղելու ալլահին: Բահչելին ընդգծել էր, որ խմբակային այդ նամազն արվելու է այն տաճարում, որը թուրք նվաճող Արփասլանի օրոք` 1064 թվականին վերածվել է մզկիթի:
«Մեջլիսի նստաշրջանի բացման առաջին օրը` հոկտեմբերի 1-ին, ես կգնամ Կարս և Աննի ավերակներում գտնվող «Ֆեթիհե» մզկիթում ուրբաթօրյա նամազ կանեմ»,- ասել է թուրք կուսակցապետը: Ըստ թուրքական աղբյուրների` Բահչելիի այս հայտարարությունը նույնիսկ արժանացել է Կարսի նահանգապետի ծափահարությանը:
Եվ այսպես, վաղը Բահչելին իր ավելի քան 40 կուսակիցների հետ պատրաստվում է մեկնել Անիի ավերականեր` նամազ անելու…

Նկատենք, որ Բահչելիի նախաձեռնած, իբրև թե պատասխան այդ գործողությունն իրականում հարված է հասցնում ոչ թե պատարագ մատուցած հայերին կամ այդ կրոնական արարողությունը թույլատրած թուրքական իշխանություններին, այլ`

1.Թուրքիայի սահմանադրությանը

2. Նամազի ծիսակարգին

3. Թուրքերին

4. Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքին

Հստակեցնենք:

1. Ազգայնականների առաջնորդի խմբակային նամազի այդ ակցիան նախևառաջ հակասության մեջ է մտնում երկրի մայր օրենքի` սահմանադրության հետ: Օրերս այդ մասին հայտարարել է նույնիսկ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը: Արձագանքելով Բահչելիի այդ աննադեպ հայտարարությանը` Գյունայը լրագրողներին պարզաբանել է. «Խմբակային նամազի այդօրինակ ակցիան, ըստ էության, հակասահմանադրական է: Թուրքիայի սահմանադրությունը և քաղաքական կուսակցությունների մասին օրենքն արգելում են, որ քաղաքական կուսակցությունը շահագործի կրոնը»:
Նշանակում է` Բահչելին ապօրինի շահագործում է կրոնական գործոնը: Կարելի է նաև կարծել, որ կրոնական այդ ցուցադրական ջերմեռանդությունն իրականում ընդամենը քարոզարշավի գործիք է: 2011-ին Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրոթյուններ և Բահչելին խնդիր ունի դեպի իր ընտրազանգված ներգրավել այն իսլամիստներին, որոնք իրենց ձայնը հիմնականում տալիս էին Էրդողանի գլխավորած իշխանական «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությանը:

2. Ինչպես հայտնի է, Թուրքիայի վարչական տարածքում գտնվող շատ քրիստոնեական սրբավայրեր` տաճարներ ու եկեղեցիներ, վերածվել են աղբանոցի, ախոռի կամ շինանյութերի օջախի: Բացառություն չեն նաև Անի ավերակներում գտնողները: Կատարյալ անտերության մատնված, ուշադրությունից ու խնամիքց դուրս մնացած այդ վայրերը հիմնականում անբարեկարգ և անմաքուր են: Ահա նման հակահիգիենիկ միջավայրում էլ Բահչելին և իր կուսակիցները մտադիր են նամազ անել, մինչդեռ իսլամը պահանջում է դրա համար մաքուր վայր ընտրել, այլ ոչ թե նամազ անել գոմաղբի հարևանությամբ: Ահա թե ինչու Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարը Բահչելիին հեռակա խորհուրդ է տվել սահմանադրական օրենքը և կրոնական ծիսակարգը խախտելու փոխարեն մի մաքուր մի տեղ գտնել և անհատապես նամազ անել:

3. Բահչելին բացահայտ նշել էր, որ իրենք աղոթելու են այն նախկին տաճարում, որը Ալփարսլանի օրոք վերածվել է մզկիթի: Այս կերպ թուրք կուսակցապետը գուցե նաև ակամա հաստատել է թուրքերի` այդ տարածաշրջանում եկվոր լինելու պատմական իրողությունը: Ըստ որի` Միջին Ասիայից քոչվոր հորդաներով թյուրքական ցեղերը ներխուժել են Փոքր Ասիա ու զավթել տեղի նստակյաց ժողովուրդների բնակեցրած հողերը:

4. Անիի ավերակներում խմբակային նամազի ակցիա նախաձեռնելով` թուրք ազգայնականները, ըստ էության, դավաճանում են նաև իրենց գաղափարական առաջնորդին` Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Իրենց քեմալականներ հռչակած Դեվլեթ Բահչելին և նրա կուսակիցները, փաստորեն, բացահայտ շեղվում են Քեմալ Աթաթուրքի դրույթներից, մասնավորապես աշխարհիկության սկզբունքից: Հենց Աթաթուրքն էր, որ Թուրքիայում դրեց աշխարհիկ հանրապետության հիմքը` 1923 թվականին: Հենց նա էր, որ իրականացրեց հակաիսլամական բնույթի մի շարք բարեփոխումներ` կանանց էմանսիպացիա, իսլամիստական պետական հաստատությունների փոխակերպում աշխարհի մարմինների, արևմտյան օրենքների, հագուստի, օրացույցի և այբուբենի ներմուծում և այլն: Ակնհայտ է, որ «Ազգայնական շարժում» կուսակցության` Անիի ավերակներում խմբակային նամազ անելու նախաձեռնությունը հարված է հասցնում քեմալականությանը: Հերթական անգամ հաստատվում է այն, որ քեմալական գաղափարախոսության մեջ առաջացել է նոր ենթաուղղություն` քեմալական եվրասիականություն, որն իրենից ներկայացնում է կտրուկ շրջադարձ արևմտյան արժեքներից և հայացք դեպի արևելք:

Այսպիսով,  եթե հոկտեմբերի 1-ին Դևլեթ Բահչելին և իր կուսակիցները Անիի ավերակներում խմբակային նամազով հիշեն ալլահին, ուրեմն կնշանակի, որ Թուրքիայի սահմանադրությունը ոտնահարված է, նամազի ծիսակարգը խախտված է, իսկ Աթաթուրքի աշխարհիկության դրույթը` դավաճանված:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:07
Ամբողջական, անվերապահ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը.Միքայել Արքեպիոսկոպոս Աջապահյան
«Այս պահին Բագրատ Սրբազանը վերցրել է առաջնորդությունն այդ շարժման՝ ընդդիմանալու կեղծիքին, խաբեության, հրապարակային ու մնայուն նվաստացման,...
Աղբյուր` Panorama.am
19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}