Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը` Փարիզում
Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վ. Չիտեչյանի հրավերով դեկտեմբերի 12-15-ը Փարիզում /«Օպերա» սրահ/ կմասնակցի աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան և Արցախ. Քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
Նշյալ միջոցառումն անցկացվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանու ներքո:
Ֆրանսիայի Հանրապետություն այցի ընթացքում նախարար Հասմիկ Պողոսյանը կայցելի «Գարնիեր» օպերա և «Օրսե» թանգարան, որտեղ հանդիպումներ կունենա նշյալ մշակութային հաստատությունների տնօրինության հետ, կքննարկվեն հետագա համագործակցության ծրագրեր:
Նախատեսվում է նաև ՀՀ մշակույթի նախարար Հ. Պողոսյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Օրելի Ֆիլիպետտիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի 2014-2015 թթ. մշակութային ծրագրերին և մշակութային համագործակցության մի շարք ոլորտներին