Շարժայի կառավարիչը վերահաստատել է ՀՀ վարչապետի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը
ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը նախօրեին հանդիպում է ունեցել Շարժայի էմիրության կառավարիչ, դոկտոր Շեյխ Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասիմիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման սկզբում Շարժայի կառավարիչը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` իրեն ՀՀ պատվո շքանշանին արժանացնելու համար:
Անդրադառնալով Հայաստանի և Շարժայի էմիրության միջև առևտրա-տնտեսական ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերին` Շեյխ Կասիմին վերահաստատել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը` Շարժայում ՀՀ առևտրատնտեսական կենտրոն հիմնադրելու վերաբերյալ` շեշտելով առավելագույն օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամությունը:
Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: