Դի Կապրիոն միլիոններ է ծախսում Օվկիանոսի փրկության համար
39-ամյա հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն մեկ ամիս առաջ նշանակվեց ՄԱԿ-ի դեսպան: Այս կարճ ժամանակահատվածում նա արդեն հասցրել է մի շարք խոշոր նվիրատվություններ կատարել համաշխարհային Օվկիանոսի և դրա բնակիչների փրկության համար: Դերասանը հայտարարում է, որ դրանք ներդրումներ են երկրկագնդի ապագայի համար:
«Passion.ru»-ի հաղորդմամբ` օրերս նրա բարեգործական հիմնադրամը, որը ստեղծվել է 1998թ-ին, «Oceans» կազմակերպությանն է փոխանցել 2 մլն դոլարի 5 գրանտ, որոնք միտված են խոչընդոտելու ծովային կենդանիների չափազանց շատ որսին: Իսկ օգոստոսին նույն կազմակերպությունը ևս 3 մլն դոլար էր ստացել Կալիֆորնիայի ափերի մոտ փափուկ ձկնորսական ցանցերի տեղադրման համար: