«Ընդդիմության միտինգներ անցկացնելը ժողովրդավարության ամենացայտուն արտահայտումն է» (տեսանյութ)
2014 թվականի վերջը բուռն քաղաքական դաշտով ենք առաջ գնում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Ըստ Ավետիսյանի՝ ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված 12 կետերից որոշներն արդեն ընդգրկված են ծրագրերում, կետեր կան, որ քննարկելու խնդիր ունեն և կետեր էլ կան, որ միանշանակ անընդունելի են:
«Մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը ամեն ինչի համար ուզում են ստեղծել հանձնաժողով»,-ավելացրեց Ավետիսյանը :
Նա նաև կարծիք հայտնեց, որ ժողովրդավարության ամենացայտուն արտահայտումն այն է, որ ընդդիմությունը կարողանում է հանգիստ միտինգներ անցկացնել:
Պատգամավորի դիտարկումները ներքին քաղաքական զարգացումների մասին առավել մանրամասն՝ տեսանյութում: