Ուկրաինացիների մեծ մասը չեն հավատում Ղրիմը ետ վերադարձնելու հնարավորությանը
Ուկրաինայի բնակիչների մեծ մասը չեն հավատում, որ հնարավոր է ետ վերադարձնել Ղրիմը: Այս մասին գրում է Գազետան՝ հղում տալով գերմանական Deutsche Welle-ին:
Վերջինիս անցկացրած հարցումները ցույց են տալիս, որ Ուկրաինայի բնակչության 66 տոկոսը անհավանական են համարում Ղրիմի ետ վերադարձնելը:
Միայն բնակչության 8 տոկոսն է կարծում, որ Ղրիմը ետ կվերցնեն, իսկ 12 տոկոսը համարում է, որ այն ետ վերցնել հնարավոր է:
Ըստ Գազետայի, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ բնակչության մեծ մասը պատրաստ չէ Ղրիմը ֆինանսավորել սեփական գրպանից: