Ազիզ Թամոյան. Եզդիների դեմ ցեղասպանությունը շարունակվում է
Հյուսիսային Իրաքի մոտ 70 եզդիաբնակ գյուղերը անցել են քրդերի տիրապետության տակ, իսկ 17 հազարից ավելի եզդիներ սպանդի են ենթարկվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ասաց Աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը:
«Օգոստոսից մինչև հիմա եզդիների դեմ ցեղասպանությունը շարունակվում է: Աշխարհի գերտերություններին կոչ եմ անում և պահանջում ճանաճել եզդիների ինքնիշխանությունը: Մատս թափ եմ տալիս արևմտյան գերտերությունների ղեկավարների վրա, եզդիներին վերացնում են, սակայն որևէ մեկը չի օժանդակում»,-ասաց Ա. Թամոյանը:
Նրա խոսքերով՝ քրդերի կողմից իրականացված սպանդը նույնն է, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Արևմտյան Հայաստանում:
Հանդիպմանը ներկա ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգա-մշակութային կազմակերպությունների համակարգող խորհրդի եզդի բնակչության ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանն էլ նշեց, 2011 թվականի տվյալներով, Հայաստանում ապրում է 35800 եզդի, կա 20 եզդիաբնակ գյուղ: Անդրադառնալով այդ գյուղերի ղնդիրներին նա առանձնացրեց բուժկետեր չունենալու հարցը:
Ըստ նրա, որպես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, եզդի ուսանողները պետք է Հայաստանի բուհեր ընդունվեն քվոտաներով, մասնագիտություն ձեռք բերեն, որպեսզի իրենց համայնքներում աշխատանք ունենան: