Հարցազրույցներ 14:00 02/02/2015

«Ընտանիքները հրաժարվում են ընդունել հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներին»

Ապրիլից Հայաստանում կմեկնարկի Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց այլընտրանքային ծառայությունների տրամադրման ծրագիրը: Այն պիլոտային է, մեկ տարի տևողությամբ: «Բաց հասարակության հիմնադրամի» և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի  նախարարության կողմից իրականացվելիք պիլոտային ծրագրի արդյունքների ամփոփումից հետո ծրագիրը մասնակիորեն կֆինանսավորվի պետական բյուջեից: Սկզբի համար նախատեսվում է Սպիտակ քաղաքում և Մուղնի գյուղում ստեղծել շուրջօրյա խնամքի 8 և 16 տեղանոց տներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը Panorma.am-ին ասաց, որ հանրապետությունում գործում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող չափահաս անձանց շուրջօյա խնամքի ծառայություններ տրամադրող ընդամենը մեկ հաստատություն` Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, որը չի բավարարում առկա պահանջարկը:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մի զգալի մասը այլևս ակտիվ բուժման կարիք չունի և ունի միայն խնամքի, և մասամբ էլ` հասարակության մեջ հարմարման, ինքնասպասարկման ունակությունների զարգացման և որոշ տարրական հմտություններ զարգացնելու կարիք, ինչը թույլ կտա նրանց ապրելու նաև առանց կողմնակի անձի օգնության: Այս վերջինը վերաբերում է հատկապես նրանց, ովքեր, դուրս գրվելով հիվանդանոցից կարող են վարել ինքնուրույն կյանք, սակայն բոլոր սոցիալական կապերը խզված են, կամ ընտանիքը հրաժարվում է նրանց ընդունելուց:

«Գնահատումն արդեն արվել է հիմնադրամի ու մեր մասնագետների կողմից: Հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների մեջ կան մարդիկ, ովքեր բավականին պահպանված ինտելեկտ ու ինքնուրույնություն ունեն, ուղղակի նրանք տուն կամ ընտանիք չունեն, որ վերադառնան կամ ընտանիքներում հրաժարվում են նրանց ընդունել: Այս մարդկանց մենք ուզում ենք բերել ընտանեկան մթնոլորտ»,-ասաց Անահիտ Գևորգյանը:

Նրա ներկայացրած տվյալների համաձայն, Վարդենիսի տուն-ինտերնատում 450 մարդ է ապրում, նրանցից 60-70-ը կարող են տեղափոխվել և ապրել նման փոքր տներում:

«Նույնը Խարբերդի մանկատան սաների դեպքում: Այստեղ էլ կան 10-15 երեխա, ովքեր կարող են նման տներում ապրել: Սևանի հոգեբուժարանից էլ մոտ քսան մարդ կարող է դուրս գալ այնտեղից»,-ասաց բաժնի պետը:

Համայնքային տներում սոցիալական աշխատողը կսովորեցնի որոշակի հմտություններ, որպեսզի նրանք կարողանան իրենց հոգսերը հոգալ՝ գնումներ կատարել, կենդանիներ պահել, այգի մշակել և այլն:

Հոգեկան հիվանդություններից հաշմանդամություն ունեցող անձանց թիվը 2014թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է շուրջ 21000, որը հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընդհանուր թվի /46000/ ավելի քան 45 տոկոսն է:

Ա. Գևորգյանը նշում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ոչ բոլոր մարդիկ են հաշվառված:

2010թ. Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայում(այսուհետ` Կոնվենցիա) ամրագրված է, որ բոլոր հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն ապրել համայնքում` որպես հավասար քաղաքացիներ: Կոնվենցիային մասնակից պետությունները պարտավորվել են ապահովել, որ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն ունենան ընտրելու իրենց բնակության վայրը և իրենց հետ բնակվողներին, ստանալ տարատեսակ համայնքային օժանդակության ծառայություններ:

«Բացի շուրջօրյա տներից մենք նախատեսում ենք ունենալ նաև ցերեկային տներ: Այս դեպքում պետք է ընտանիքի հետ աշխատանք տարվի, բացատրվի, որ գիտե՞ք, ձեր հիվանդն այդքան վատ վիճակում չի, կարող է ապրել տանը, եթե մենք կողքից աջակցենք, կարող է գալ ցերեկային կենտրոն կամ գտնվել շուրջօրյա խնամքի տանը, բայց դուք կապը մի կտրեք նրա հետ»,-նշեց Ա. Գևորգյանը:

Ինչ վերաբերում է ծրագրի ֆինանսական գնահատմանը, ապա Գևորգյանի հաշվարկով, մեկ տարվա համար Սպիտակի և Մուղնիի տների պահպանման համար կպահանջվի 47 մլն դրամ. «Ծախսի մեջ մտնում է աշխատավարձ, սնունդ, կոմունալ ծախսերը: Հաշվարկում ներառված չեն տների վերանորոգման և կահավորման համար անհրաժեշտ ծախսերը»:

Ծրագի համաձայն, Մուղնու առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 180,9 քմ, ունի նաև բակ` 0,06հա մակերեսով, նկուղ` 70,6 քմ մակերեսով, որտեղ կարելի է կազմակերպել խնամվողների զբաղվածության ապահովման համար որևէ արտադրամաս: Տունն ունի 3 ննջասենյակ, որը կարելի է վերակառուցման միջոցով դարձնել` 4, մեկ ճաշասենյակ, մեկ խոհանոց` մեկ լվացարանով, նախասրահ, միջանցք, մեկ սանհանգույց` լոգարանի հետ մեկտեղ (ցանկալի է, լրացուցիչ ևս մեկ սանհանգույց):

Սպիտակի տան ընդհանուր մակերեսը կազմում է 295,9քմ: Վերակառուցումից հետո, տունը կունենա 8 ննջասենյակ, 2 աշխատասենյակ, մեկ հանգստի և մեկ զբաղվածության սենյակներ, խոհանոց` երկու լվացարանով, պահեստային մաս, ճաշասենյակ, երեք սանհանգույց և երկու լոգարան:

Երկու տներն էլ ունեն կոսմետիկ վերանորոգման և կահավորման, ինչպես նաև` գազաֆիկացման կարիք: 8 հոգանոց խնամքի տանը կտեղավորվեն նրանք, ովքեր համեմատական կարգով ավելի լավ են պահպանված, առողջական վիճակն ավելի լավ է և որոնց ինքնուրույնության աստիճանն ավելի մեծ է, իսկ 16 հոգանոցում նրանք, ովքեր ավելի շատ ուշադրության ու խնամքի կարիք ունեն: Տվյալ խմբերում ընդգրկվելու համար, հիմք է ընդունվում համապատասխան ադապտացված հարցաշարով իրականացված գնահատման արդյունքները:

Ա. Գևորգյանն ասաց, որ առայժմ ծրագրի շահառունները չեն ընտրվել: Փորձնական` մեկ տարի ժամկետից հետո կվերլուծվի և կգնահատվի 8 և 16 հոգանոց տների արդյունավետությունը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:47
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
«Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման` «Փիրուզագույն գորգի» արարողությանը։ Ժակլինի զգեստը...
Աղբյուր` Panorama.am
19:30
Այս անգամ նույն սխալը չգործենք, մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել Սրբազան
«Բագրատ Սրբազանը երեկ երթ սկսեց դեպի Երևան, այն կոչվում է հանուն ճշմարտության, արդարության, հանուն հավատքի և ընդդեմ ստի, կեղծիքի,...
Աղբյուր` Panorama.am
19:14
Կահիրեում ավարտվել են Գազայի հարցով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի բանակցությունները
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչների մասնակցությամբ Կահիրեում Գազայի հատվածում հակամարտության կարգավորման շուրջ...
Աղբյուր` Panorama.am
19:09
Առանց Վեհափառ Հայրապետի օրհնության` մենք չենք գործում. Բագրատ Սրբազան
Կիրանցից Երևան  քայլերթի մասնակիցները հասել են Ծովագյուղ։ Քայլերթն առաջնորդող ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն...
Աղբյուր` Panorama.am
18:50
Նստացույց հայտարարած ազատամարտիկը կոչ է անում կառավարության շենքի դիմաց իր հետ միասին սպասել Բագրատ Սրբազանին
Կառավարության շենքի դիմաց արդեն 3-րդ օրը նստացույց անող ազատամարտիկ Իշխան Գևորգյանը ֆեյսբուքի իր էջում կոչով դիմել է Հայաստանի հասարակությանը։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Քայլերթի մասնակիցներին Սևանի մոտ դիմավորեցին Հայաստանի և Արցախի դրոշներով և քոչարի պարելով
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է։ Երթի մասնակիցներին Սևանի  մուտքի մոտ դիմավորեցին...
Աղբյուր` Panorama.am
17:22
Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում: Կայանալու...
Աղբյուր` Panorama.am
17:14
Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան
«Հասարակության բոլոր շերտերից երթին մասնակիցներ կան, իրենց բոլոր հակասությունները մի կողմ են դրել և միացել են «Տավուշն հանուն...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելում է Հայաստան
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ադմինիստրատորի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Սուրեն Պետրոսյան. Սա յուրատեսակ հնարավորություն է հաղթահարել, դուրս գալ այս նվաստացման, ստորացման վիճակից
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քայլերթը շարունակվում է. ՈւՂԻՂ
Աղբյուր` Panorama.am
16:39
Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել. Արման Նուռը՝ Բագրատ Սրբազանի գլխավորած երթից
«Իմ կյանքում ես երբևէ ոչ մի երթի չէի մասնակցել, որովհետև երբևէ չեմ հավատացել»,-ասաց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը հանուն...
Աղբյուր` Panorama.am
16:30
Երկու տարվա խնդիրը թողած՝ գնացել են հետ, 90-ականների հարցը լուծելու. Բագրատ Սրբազան
«Մեր պահանջն է ողջ ապօրինի գործընթացը դադարեցնել։ Մեզ համար խնդիրը ստի ու ճշմարտության մասին է, թե ինչ զարգացում կլինի, չգիտեմ, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
15:51
Ժամը 18:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած քայլերթը կհասնի Սևան. ՈւՂԻՂ
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարունակվում է քայլերթը: Երթը դուրս է եկել Դիլիջանից։ Ժամը 18:00-ին շարժումը կհասնի Սևան, որտեղ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
14:59
Իշխանությունները թուրքական քարոզչությանը ներդաշնակ զբաղմունք են գտել. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Փոխարենը ճշտեն, թե ի՞նչ անասելի ու անդառնալի վնաս է պատճառել Հայոց...
Աղբյուր` Panorama.am
14:45
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը գրում է. «Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների...
Աղբյուր` Panorama.am
14:33
Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին. Բագրատ Սրբազանը՝ Դիլիջանի կենտրոնից
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասավ Դիլիջան, որտեղ նրանց սպասում եին բազմաթիվ քաղաքացիներ։ Շուշիից հերոս նահատակի մայր, տիկին Գյուլին...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բոլորը պետք է զինվորագրվեն այս առաքելությանը, որովհետև այն հանուն հավերժական Հայաստանի է. Ասպրամ Կրպեյան
«Բացառիկ հայկականություն կա այս ամենում հայրենասիրություն և հայակենտրոնություն ու հայրենատիրություն»,- Բագրատ Սրբազանի առաջնորդած...
Աղբյուր` Panorama.am
13:00
Քաղաքացիները մեքենաներից իրենց զորակցությունն են հայտնում Կիրանցից Երևան քայլերթի մասնակիցներին
«Հայկական պետականության համար» համակարգող կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եղթերում ներկայացնում...
Աղբյուր` Panorama.am
12:31
Զինվորականները Գոշավանքում պատարագի են մասնակցում
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել և գրել. «Զինվորականները եկել են Գոշավանք՝ պատարագին...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հայաստանն ապրում է նոր հոգևոր վերածննդի ու զարթոնքի հերթական պատմական դարաշրջանը. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրել է. «Պատմության փորձություններով ապրող ազգերի համար ժամանակը կրկնվելու հատկություն ունի։...
Աղբյուր` Panorama.am
11:47
Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավն ցույց է տալիս, որ իշխանության քարոզչական գործիքակազմը չափազանց անարդյունավետ է. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ինչպիսի մաղձով, թշնամությամբ, կեղծիքով 2018 թվականին...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ձեր լեզվով եմ ուզում ասել՝ ձեզ խելոք պահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
«Մեր ամբողջ ընթացքը, ոչ թե քայլերթ է, այլ երթ և այն լինելու է շնորհով և ճշմարտությամբ լցված։ Ինչպես Առաքյալն էր ասում՝ ոչ մի կապանք, ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
10:28
Բագրատ Սրբազանն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասնակիցներն այս պահին Հաղարծինի եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագի: Պատարագին...
Աղբյուր` Panorama.am
10:15
Անվերապահորեն զինվորագրվում եմ Բագրատ Սրբազանի ազնիվ պայքարին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Անվերապահորեն ընդունում եմ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երևանում հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով արտաքին լուսավորության սյունը և վնասելով գազատարը
ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են. «Մայիսի 5-ին, ժամը 00:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Քայլերթի մասնակիցներն առավոտյան պատարագից հետո Հաղարծինից կշարժվեն դեպի Երևան
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, կգիշերեն...
Աղբյուր` Panorama.am
22:33
Тhe show must go on. Բագրատ Սրբազան
«Մեր վանքերը, տաճարները ստացել ենք ժառանգաբար։ Մենք չենք վաստակել։ Ո՞ւր է մեր Գանձասարը, Ամարասն ու Ղազանչեցոցը։ Ո՞ւր են, որտե՞ղ են, չկան։...
Աղբյուր` Panorama.am
21:52
Բագրատ Սրբազանը Հաղարծինում հնչեցրեց եկեղեցու զանգերը
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, հասել են...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է
18:37 05/05/2024

Բագրատ Սրբազանի գլխավորած երթը դեպի Երևան շարունակվում է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}